Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ. երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Այս առումով պարզաբանենք հետևյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ…


Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենն օգնության կոչ է տարածել

Գյումրու համալիր մանկապատանեկան մարզադպրոցը բարդ կացության մեջ է հայտնվել։ Այս մասին հայտնում է մարզադպրոցի տնօրեն Ալեքսանդր Կիրակոսյանը։ «Երբ ես այստեղ որպես տնօրեն աշխատանքի անցա, ոչինչ չկար։ Շուրջ 60 պատուհաններից ոչ մեկի վրա ապակի չկար, միայն…


Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցի ութ թիմ

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, 2018-2019 մրցաշրջանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել՝ «Փյունիկ», «Արարատ-Արմենիա», «Լոռի ՖԱ», «Արցախ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Բանանց» և «Արարատ» թիմերը: Այսպիսով, Բարձրագույն խմբի առաջնությունը…


ԱԱ-2018. Ֆրանսիան հաղթեց Պերուին (տեսանյութ)

Եկատերինբուրգի «Եկատերինբուրգ Արենա» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Ֆրանսիա — Պերու հանդիպումը: Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց մրցակցին։ Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն` հանդիպման 34-րդ րոպեին։


«Grand Chess Tour»-ի Փարիզի փուլ. 6 տուրից հետո Արոնյանը 2-րդն է

Մեկնարկել է «Grand Chess Tour»-ի Բելգիայի փուլը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Այսօր կայացած 3 պարտիաներում Լևոն Արոնյանը հաղթեց Շախրիյար Մամեդյարովին, ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի և Ուեսլի Սոյի հետ։ 6 տուրից…


Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ) Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության տնօրինությունը չարաշահումներ է թույլ տվել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության պետության կարիքների համար և երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու և ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր են կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները ճանապարհային ոստիկանության և «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջև բաշխվել են 30-70, 50-50 և 10-90 տոկոսային հարաբերակցությամբ: Բացի այդ, 2017թ. փետրվարին կնքված պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը գանձած գումարների 10 տոկոսը մատուցվող ծառայությունների համար հատկացրել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը: Նույն պայմանագրով ճանապարհային ոստիկանությունը պարտավորվել է նաև ընկերությանն ամբողջությամբ հատուցել մատուցված ծառայությունների ծախսերը: Ըստ «Սեքյուրիթի Դրիմ»-ի ներկայացրած հաշվետվությունների՝ նախնական տվյալներով պարզվել է նաև, որ ստեղծված համակարգերի սպասարկումն իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս GA» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ: Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ: Ոստիկանները տվյալներ ունեն, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաև նախկինում, որոնց հետևանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են: Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Եկատերինբուրգի «Եկատերինբուրգ Արենա» մարզադաշտում ընթանում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրի Ֆրանսիա — Պերու հանդիպումը: Առաջին խաղակեսից հետո Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթում է մրցակցին:


Սաշիկ Սարգսյանի անվան հետ կապվող «Սեքյուրիթի Դրիմ»-ը 1մլրդ 15մլն է հափշտակել (տեսանյութ)

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված…


Շմայսը տեղափոխվել է ԱԱԾ. ինչ է հայտնաբերվել նրա առանձնատանը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ, հայտնում է Armtimes.com-ը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տևել…


«Կաշը գնաաաաաց». Հայկ Մարությանը մտավ քաղաքականություն

Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու և պայքարը քաղաքական դաշտում շարունակելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել:…


Հանրապետականները ԳՄ հերթական նիստից հետո հեռացել են առանց ճեպազրույց տալու

Այսօր կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, բայց այս մեկը տարբերվել է նախորդներից նրանով, որ ավարտից հետո ավանդական ճեպազրույցը չի կայացել, հաղորդում է SHANTNEWS.am-ը: Նիստի սկսվելուց 3 ժամ անց գլխավոր մուտքով դուրս են եկել հանրապետականներից…