Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը

PanARMENIAN.Net — Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի միլիարդատեր Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Վագների Օհանջանյանց), որը ինտերնետ ծանոթությունների Badoo ծառայության հիմնադիրն է, ընկերության եկամուտների մի մասը կփոխանցի հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարիվերականգնմանը:

«Նոտր Դամի հետ պատահած սարսափելի ողբերգության լույսի ներքո ես զգալի նվիրատվություն եմ անում տաճարի վերականգնման համար: Խոստանում եմ փոխանցել ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից Badoo-ի ստանալիք եկամուտների 100%-ը: Իմ սիրտը Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,-գրել է Անդրեևն իր Instagram-ում:

 

 

 

Անդրեևը պատմել է, որ իմացել է փարիզյան ողբերգության մասին սոցցանցերից, անմիջապես լուրերն է միացրել: «Ինձ համար այդ իրավիճակը մեծ շոկ էր»,-ասել է նա, գրում է Forbes-ը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը դրամահավաք է սկսել Նոտր Դամի վերականգնման համար: Ապրիլի 16-ին արդեն մոտ 700 մլն եվրո էր հավաքվել ֆրանսիացի գործարարներից ու խոշոր ընկերություններից: Օգնելու ցանկություն էին հայտնել միլիարդատեր Պինո, Առնո, Բուիգի, Լադրե դե Լաշարյե և Բետանկուր-մայերս ընտանիքները, Total նավթագազային ընկերությունը, Փարիզի քաղաքապետարանը, արտասահմանցի հովանավորներ:

 

 

 

Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հետաքննվում է որպես դժբախտ պատահար: Այդ մասին հայտարարել է Փարիզի դատախազ Ռեմի Հեյցը: Հիմք չկա ենթադրելու, թե հրդեհի պատճառը միտումնավոր հրկիզումն է:

 

 

 

Be the first to comment on "Հայկական ծագումով միլիարդատերը կօգնի Նոտր Դամի վերականգնմանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ