Վարորդը ՃՈ աշխատակցին ներկայացել է վարչապետի սանիկ ու զանգել է քավորին. տեսեք, թե ինչ է արել Փաշինյանը

Էն ո՞վ էր ասում երկրում բան չի փոխվել

Վարորդը ՃՈ աշխատակցին ներկայացել է վարչապետի սանիկ ու զանգել է քավորին. տեսեք, թե ինչ է արել Փաշինյանը

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Իշխանության համակիրները ահավոր նեղսրտում են, երբ լրագրողները մի թթու խոսք են գրում իշխանությունների մասին։ Հանուն արդարության պետք է ասել, որ Փաշինյանի իշխանությունը ամենաքիչ քննադատվողն է, ոչ միայն այն պատճառով, որ համակիր լրագրողներով, լրատվամիջոցներով է շրջապատված, այլեւ նրա համար, որ վայելում է հանրության վստահությունը, համակրանքը։ Իսկ լրագրողների գործը, որքան էլ ոմանց դուր չգա, թերությունները մատնանշելը, խնդիրների մասին գրելն է, քննադատելը, ինչը բնականաբար չի նշանակում, որ մենք հակահեղափոխական ենք, ծախված, քոչարյանամետ, սերժամետ։

 

 

Քավ լիցի, Փաշինյանի իշխանության հաջողելու դեպքում ամենաշատը մենք կուրախանանք, քանի որ դա վերաբերում է մեր եւ ձեր երկրին, մեր երեխաների ապագային։ Որպես քաղաքացի՝ մենք ուրախանում ենք, երբ տեսնում ենք, որ շատ-շատ հարցերում Նոր Հայաստան է, իրավիճակ է փոխվել, եւ եթե նախկին իշխանությունների դեպքում ձեռքներս չէր գա մի լավ բան գրել՝ օբյեկտիվ եւ սուբեյկտիվ պատճառներով, ապա այժմ սիրով կիսվում ենք նաեւ մեր ընթերցողների հետ։ Օրերս մեր թղթակցին մի ուշագրավ դեպքի մասին են պատմել, ասում են՝ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել է օրինախախտ մի վարորդի, ով հայտարարել է, թե ինքը վարչապետի սանիկն է։

 

 

Բնականաբար, ոստիկանը չի հավատտացել, վաղեմի սանիկն էլ զանգել է քավորին, երբ ոստիկանը ողջունել է վարչապետին, հաճելիորեն զարմացել է՝ լսելով, թե ինչ հրահանգ է տալիս Փաշինյանը։ Իսկ Փաշինյանը ՃՈ աշխատակցին ասել է՝ պատժել օրենքի խստությամբ, արձանագրել ամեն խախտում, արդյունքում օրինախախտ սանիկի մեքենան հայտնվել է տուգանային հրապարակում, նա եղել է ալկոհոլի ազդեցությամբ։ Ասոմ են՝ ոստիկանի ինքնասիրությունը մի այլ կարգի շոյվել է, լավ է զգացել, եւ տեւական ժամանակ է՝ ուր նստում, այս դեպքի մասին է պատմում՝ իբրեւ նոր Հայաստանի ապացույց։ Ինչպես ասում են՝ мелочь, но приятно։

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.armdaily.am/news/20725.html?lang=hy

 

Be the first to comment on "Վարորդը ՃՈ աշխատակցին ներկայացել է վարչապետի սանիկ ու զանգել է քավորին. տեսեք, թե ինչ է արել Փաշինյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ