Առաքել Մովսիսյանը վստահեցնում է՝ իրեն ԱՄՆ-ից չեն արտաքսել

 

 

На данном изображении может находиться: 1 человек, улыбается

 

 

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց՝ իրեն ԱՄՆ-ից չեն արտաքսել։

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին, որ Մովիսյանի՝ ԱՄՆ մուտքի արտոնագիրը չեղյալ է համարվել։

Մինչդեռ Մովսիսյանը պնդեց՝ ինքն արդեն 15 տարի է գնում-գալիս է Միացյալ Նահանգներ և որևէ խոչընդոտ չի ունեցել։ Ամիսներ առաջ էլ Նահանգներ էր մեկնել մանկության ընկերոջ 50-ամյակի միջոցառմանը մասնակցելու նպատակով։ Ասաց, որ այնտեղ հաստատվելու մտադրություն էլ չի ունեցել, անգամ որդիներին չէր տարել իր հետ։ Մովսիսյանը հայտնեց նաև, որ ԱՄՆ-ում կարճ է մնացել և դեռ հունվարին է վերադարձել Հայաստան։

 

 

Նախկին պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե ով և ինչու է նման սուտ լուրեր տարածել։ «Ազատության» հարցին, թե ինչո՞վ է զբաղվում այժմ, Առաքել Մովսիսյանը պատասխանեց՝ բիզնեսով, և պետական պաշտոնի չի հավակնում։

Այլ հարցերի ՀՀԿ նախկին պատգամավորը չպատասխանեց, մասնավորապես չասաց՝ դեռ կուսակցակա՞ն է, թե՞՝ ոչ։

 

 

 

Աղբյուր՝ Ազատություն

Be the first to comment on "Առաքել Մովսիսյանը վստահեցնում է՝ իրեն ԱՄՆ-ից չեն արտաքսել"

Leave a comment

Your email address will not be published.


*