Փաշինյանը Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով.Նարե Գրիգորյան

Ինչ ունենք այսօր:

 

 

 

 

Չկայացած զինվոր, չկայացած ուսանող, չկայացած քաղբանտարկյալ, չկայացած ընդդիմադիր, չկայացած պետական գործիչ Փաշինյանը՝ դարձել է վարչապետ ու փորձում է կայանալ նախագահ մարդուն փակի տակ պահելով:

Ինքնակայացում, սեփական ինքնագնահատականի բարձրացում՝ ահա նրա նպատակը, նրա դրդապատճառը՝ Քոչարյանին բանտում ամեն գնով պահելու:

Դրա համար նա վարի է տալիս հայ-ռուսական հարաբերությունները: Դրա համար վարի է տալիս ղարաբաղյան հաղթանակները: Չափազանց բարձր գին՝ չափազանց ցածր նպատակի համար, այնպես չէ՞:

 

 

 

Բայց Փաշինյանը ինքն էլ չհասկանալով, Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով: Նիկոլի ուսուցիչները նրան համոզել էին, թե իբր՝ ոչ ոք չի գալու կանգնի Քոչարյանի կողքին: Բայց եկան էլ, կանգնեցին էլ, պաշտպանեցին էլ, դիմադրեցին: Այսօր առկա դիմադրությունը նման է մի նոր հայրենական պատերազմի, որը մղվում է ո՛չ միայն հանուն Քոչարյան անձի, այլ արցախյան պատերազմի, մեր հաղթանակի, մեր զոհված տղաների, մեր ազատագրած տարածքների, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և մեր անվտանգության:

Եվ որքան երկարում է Քոչարյանի կալանքը, այնքան կարճանում է Նիկոլի քաղաքական կյանքի տևողությունը:

 

 

 

Նարե Գրիգորյան

 

 

 

աղջիկ  այ չուկչա, Փաշինյանը վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, ինչը չի կարելի ասել քո ռոբի մասին

Be the first to comment on "Փաշինյանը Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով.Նարե Գրիգորյան"

Leave a comment

Your email address will not be published.


*