Տիկին Հովհաննիսյան դուք իրավունք չունեք խոսել այնպիսի արժեքներից ինչպիսին բարոյականությունն է

Մի քանի դիտարկում և հորդոր էլ ես ունեի Արփինե Հովհհանիսյանին, թէ ինչ չպիտի անի նախկին թալանչի իշխանությունների փաստաբանի( адвокат дьявола) դերը ստանձնած տիկինը, որի լուռ համաձանությամբ երկրում ծաղկում էին կաշառակերությունը, ամենաթողությունը, թայֆաբազությունը, կրիմինալը, քաղաքական հետապնդումները, բայց պարզվեց որ այս տիկնոջ ֆբ էջը փակ է քոմենթների համար, այսինքն իրան ինչպես նախկինում այսօր ևս չի հետաքրքրում հասարակական կարծիքը: Ուստի ստիպված հորդորս այստեղ կգրեմ:

 

 

Տիկին Հովհաննիսյան դուք իրավունք չունեք խոսել այնպիսի արժեքներից ինչպիսին բարոյականությունն է, այնպիսի երևույթներից ինչպիսին կոռուպցիան և պաշտոնական դիրքի չարաշահումն է, ոչ թէ նրա համար որ կարծիքն արտահայտելն արգելված է, այլ նրա համար որ ձեր դավանած արժեքները ոչ մի ընդհանուր աղերս չունեն համամարդկային, համահայկական արժեքների հետ: Ներեցեք բայց մենք բարոյականության մասին ուրիշ պատկերացումներ ունենք:

 

 

Աղբյուր՝ ՀՀ Քաղաքացի

Be the first to comment on "Տիկին Հովհաննիսյան դուք իրավունք չունեք խոսել այնպիսի արժեքներից ինչպիսին բարոյականությունն է"

Leave a comment

Your email address will not be published.


*