Լավրովի ապտակը` Մամեդյարովին. Հայկական դիվանագիտության մասին.

Լավրովի ապտակը` Մամեդյարովին. Հայկական դիվանագիտության մասին.

Լավրով. Մոսկվան ղարաբաղյան կարգավորման հարցում նոր փաստաթուղթ չի առաջարկել

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների մասին նոր փաստաթղթերի ընդունման նախաձեռնությամբ հանդես չի եկել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Լավրովի փաստաթուղթ» գոյություն չունի, ասել է Լավրովը: Նախարարն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում ընդամենը մի քանի փաստաթուղթ կա:

 

 

«Կան մի շարք փաստաթղթեր, 4-5, գուցե վեց, հիմա չեմ հիշում, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունների տարբեր փուլերում պատրաստել էին համանախագահները, երբ խոսք էր գնում այն մասին, որ պետք է որպես առաջին քայլ բանակցությունների վերաբերյալ հիմնական սկզբունքների փաստաթուղթ պատրաստվի, իսկ հետո արդեն այդ սկզբունքների հիման վրա` խաղաղության համաձանագիրը, որը կունենար իրավական տեսանկյունից պարտավորեցնող, այլ ոչ թե քաղաքական բնույթ: Այդ փաստաթղթի տարբեր տեսակները, իսկ այն 2007-2011թթ. էվոլյուցիա է ապրել, համանախագհները հանձնել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին, եւ դրանք գտնվում են այդ կազմակերպության պահոցում: Դրանք միակ թղթերն են, որոնք կարելի է անվանել փաստաթղթեր: Պաշտոնապես գոյություն ունեցող այդ փաստաթղթերից որեւէ մեկը չի բերել գործնական լուծման ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ, աշխատանքները տարվում են սկզբունքով, որ «ոչինչ չի համաձայնեցվել, եթե ամեն ինչ չի համաձայնեցվել»:

 

 

 

Ռուսական կողմը, ինչպես դուք գիտեք սկսած 2010 թվականից, երբ նախագահում էր Դմիտրի Մեդվեդեւը, ջանքեր է գործադրել, որպեսզի գտնի Ս յն խնդիրներ լուծումը, որոնք դեռեւս չեն հանդիսանում կողմերի համաձայնության առարկա: Եվ դա օգնել է ինչ-որ տեղ առաջ գնալ եւ հետո եղավ բավական երկար դադար, որից հետո 2011 թվականի հունիսին Կազանի գագաթնաժողովին, չնայած եղած հույսերին, չստացվեց համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ: Իսկ դրանից հետո, երբ նախագահ Պուտինը հերթական անգամ վերընտրվեց այդ պաշտոնում, նա հանդիպեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ եւ երեք նախագահների հանձնարարությամբ մենք փորձեցինք ուժեղացնել ջանքերը խնդիրների լուծման ուղղությամբ: Խնդիրների լուծման փՍ տրտունքներն այժմ գաղափարների, բարձրաձայն մտքերի մակարդակով են: Ես ունեցել եմ մի քանի հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի իմ գործընկերների հետ եւ մենք այդ ամենը քննարկել ենք նաեւ ԱՄՆ եւ Ֆրանսիայի համանախագահների հետ: Որեւէ այլ փաստաթուղթ բացի նրանցից, որ ի պահ հանձնված են ԵԱՀԿ-ին, գոյություն չունի: Մնացած ամեն ինչը փնտրտուք է, ինչպես արդեն ասեցի մտքեր են»,- ասել է Սերգեյ Լավրովը:

 

 

 

Աղբյուր՝

True News

Be the first to comment on "Լավրովի ապտակը` Մամեդյարովին. Հայկական դիվանագիտության մասին."

Leave a comment

Your email address will not be published.


*