Որտե՞ղ էիք, ԲՀԿ-ական ազրեիլներ։ Բա էն ժամանակ էլ ճղճղայիք, պաշտպանեիք Գագիկ Ծառուկյանին։ Թքած՝ դրանից հետո ինչերից կզրկվեիք։

Ախր ստիպում եք, որ ասեմ։
Նայում եմ «օզվերին» խմած ԲՀԿ-ականներին եւ ուրիշ ոչինչ չեմ կարողանում հիշել, բացի էն եղկելի օրից, երբ ՀՀԿ-ականները սեՌժիկի գլխավորությամբ՝ ողջ Հայաստանի աչքի առաջ նվաստացրին Գագիկ Ծառուկյանին։
Էս՝ հիմա ԱԺ-ում կոկորդ պատռող ԲՀԿ-ականները որտե՞ղ էին էդ ժամանակ։ Իրենց առաջնորդին, իրենց ԱԺ խցկողին, իրենց՝ հաստա՛տ լիքը լավություններ արած մարդուն նվաստացրին հրապարակավ, ՀՀԿ-ական ինչքան մժեղ կար՝ առյուծ կտրած բարբաջեց նրա հասցեին։

 

 

Որտե՞ղ էիք, ԲՀԿ-ական ազրեիլներ։ Բա էն ժամանակ էլ ճղճղայիք, պաշտպանեիք Գագիկ Ծառուկյանին։ Թքած՝ դրանից հետո ինչերից կզրկվեիք։
Չէ, չէիք կարող։ Հազիվ արժող-չարժող՝ թամբին էիք հայտնվել, քացով կիջեցնեին ու կոչնչացնեին։
Հիմա կարող եք։ Հիմա ձեզ հետ քացով չեն խոսում, ձեզ մարդու տեղ են դնում, ու ձեր բոլոր նախկին նվաստացումների մուռը նորերից եք հանում։
Հում ձու կուլ տվեք, ձեններդ չխզվի։

 

 

 

Աղբյուր՝ Լիզա Ճաղարյան

Be the first to comment on "Որտե՞ղ էիք, ԲՀԿ-ական ազրեիլներ։ Բա էն ժամանակ էլ ճղճղայիք, պաշտպանեիք Գագիկ Ծառուկյանին։ Թքած՝ դրանից հետո ինչերից կզրկվեիք։"

Leave a comment

Your email address will not be published.


*