Ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ամբողջությամբ վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը` տեղի ունեցածն անվանելով «իսկական ողբերգություն»: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:

Известия-ի փոխանցմամբ` Մակրոնը նշել է, որ վերականգնման աշխատանքներին կներգրավվեն «մեր ժամանակի լավագույն տաղանդները»:

 

 

 

«Ես պաշտոնապես Ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը, բոլորս միասին: Վաղվանից կսկվի գումարների հավաքագրումն ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Այս տաճարը ֆրանսիական պատմության մի մասն է, մեզ հաջողվել է այն կառուցել մոտ 800 տարի առաջ և դարեդար ավելի լավը դարձնել: Մենք կվերականգնենք տաճարը, քանի որ դա մեզնից պահանջում են ֆրանսիացիները, մեր պատմությունը և մեր ճակատագիրը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

 

 

 

 

 

 

Աղբյուրը ` scandal.am

 

Be the first to comment on "Ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը. Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*