Լռե՛ք, այ քեզ բան, տարիքիս չխաբվեք․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին և Գորգիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

Ազգային ժողովում այսօր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները լիագումար նիստերի օրակարգում չընդգրկելու պատճառով վիճաբանություն տեղի ունեցավ ԲՀԿ, ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների մեջ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ելույթը տեղից ընդհատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ինչին արձագանքեց Հայրապետյանը․ «Պարոն Գորգիսյան, տեղից ոչ մի խոսք: Իյա, պարոն Գորգիսյան, լռեք։ Ուրեմն, պարոն Գորգիսյան, Ձեզ եմ ասում ու Ձեր մյուս գործընկերներին, փոխեք Ձեր հռետորաբանությունը և ոճը:

 

 

 

Սա խնդրանք է, բայց նաև չեմ ուզում ընկալվի որպես սպառնալիք, որ եթե Դուք չփոխեք էս ամենը, մենք կփոխենք մեր ոճը: Եվ ես չեմ ուզում, որ որևէ մեկը խաբվի մեր երիտասարդ տարիքին, իսկ դուխի հետ կապված, ինձ թվում է այս հատվածը առնվազն պրակտիկորեն ապացուցել ա, որ ունի»: Այս վիճաբանությանը միջամտեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը, որին Հայրապետյանը կոչ արեց լռել․ «Պարոն Մարուքյան, լռե՛ք ասացի: Դու չի, Դուք ա Ձեզ համար»: Ի պատասխան Էդմոն Մարուքյանը հարցրեց. «Դու ո՞վ ես»: Միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Պարոն Մարուքյան, ելույթ է ունենում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Շատ ցավում եմ Ձեզ համար, որ մինչև հիմա չեք ծանոթացել»: Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

 

Աղավնի Սուքիասյան

Ամբողջական`factor.am

Be the first to comment on "Լռե՛ք, այ քեզ բան, տարիքիս չխաբվեք․ Մխիթար Հայրապետյանը՝ Մարուքյանին և Գորգիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*