Կհանդիպենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. ֆրանսիացի պատգամավորը` Չավուշօղլուին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի և ֆրանսիական խորհրդարանի պատգամավորի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել կապված ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու հետ։

 

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի և ֆրանսիական խորհրդարանի պատգամավորի միջև լեզվակռիվ է տեղի ունեցել կապված ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու հետ։

 Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սոնյա Կրիմին մեղադրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Հայոց ցեղասպանության մասին վերջինիս խոսքերից հետո։

 

 

Ապրիլի 12-ին ֆրանսիական պատվիրակությունը Անթալիայում ՆԱՏՕ–ի ԽՎ–ի սեմինարի ժամանակ լքել է նիստերի դահլիճը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի ելույթից հետո։ Վերջինը քննադատությամբ էր հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, որը ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր։

 

 

ՆԱՏՕ–ի ԽՎ–ի 99-րդ սեմինարին ելույթ ունենալով` Կրիմին հայտարարել է, որ ապշած է Օսմանյան պետությունում 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հարցով Անկարայի դիրքորոշմումից։

Ի պատասխան Չավուշօղլուն նշել է, որ Ֆրանսիան իրավունք չունի Թուրքիային պատմության դասեր տալ, այդ թվում` Ցեղասպանության թեմայով։

Sonia Krimi

@Sonia_Krimi

When the arrogant @MevlutCavusolgu gives you lessons on arrogance and politeness, arrogantly and without any respect !  @natopapress @FranceOTAN

Կրիմիի գլխավորությամբ Ֆրանսիացի պատվիրակները լքել են նիստերի դահլիճը։ Ավելի ուշ նա ուղիղ եթեր է դուրս եկել և հայտարարել, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող պատմությունը վերաշարադրել այնպես, ինչպես ցանկանում են։

«Կհանդիպենք ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը», – ասել է Կրիմին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նա նաև Facebook–ում գրառում է արել, որտեղ նշել է, որ Ֆրանսիան գիտի, ինչպես վարվի իր պատմության հետ։

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օր հռչակելով, Ֆրանսիան որևէ մեկին դաս տալու նպատակ չի հետապնդում և չի ընդունում նման բան որևէ մեկից, այդ թվում` Թուրքիայից։ Վիրավորելը թույլերի գործելաոճն է», – գրել է նա` արձագանքելով Թուրքիայից ստացված ակնարկներին։

«Երբ ամբարտավան Չավուշօղլուն գոռոզության և քաղաքավարություն դասեր է տալիս` մեծամտորեն և անհարգալից», – գրել է նա Twitter–ում` հիշատակելով միջադեպը։

Ապրիլի 11-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր էր ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու մասին

 

armeniasputnik.am

 

Թուրքերը պատասխանը տվեցին, հերթական վանդալիզմով։

Be the first to comment on "Կհանդիպենք Հայոց ցեղասպանության հիշատակի օրը. ֆրանսիացի պատգամավորը` Չավուշօղլուին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ