Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ կապված գրառում է կատարել թվիթերում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ կապված գրառում է կատարել թվիթերում: «Փարիզի Աստվածամոր տաճարը կրակի մեջ է: Մի ամբողջ ազգի զգացմունք: Մտածմունք բոլոր կաթոլիկների եւ բոլոր ֆրանսիացիների համար:

 

 

 

Բոլոր մեր հայրենակիցների պես ես այս երեկո տխուր եմ՝ տեսնելով, թե ինչպես է այրվում մեր այս մասնիկը»,-գրել է Ֆրանսիայի նախագահը: Նշենք, որ նախնական վարկածով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի պատճառը վերանորոգման աշխատանքներն են: Հավելենք,որ հրդեհաշիջման աշխատանքներում է ներգրավված 400 հրշեջ, սակայն հրդեհը շիջող ուղղաթիռներ, որոնց մասին խոսվեց ավելի վաղ, այդպես էլ չերեւացին։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Ամբողջական՝factor.am

Be the first to comment on "Էմանուել Մակրոնը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի հետ կապված գրառում է կատարել թվիթերում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ