Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներին

Կարծում եմ՝ հայ-ռուսական հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական հեռուստաալիքները մեղադրում են ինչ-որ բանի մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ռուսական ԶԼՄ-ներն իրեն մեղադրում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

 

 

Ըստ նրա՝ ինչպես Հայաստանում հայկական լրատվամիջոցներն են ազատ, այնպես էլ Ռուսաստանում՝ ռուսական: «Չնայած հիմա կարծիքներ կան, որ պետք չէ օտարերկրյա լրատվամիջոցները Հայաստանի Հանրապետությունում լինեն նույնքան ազատ, որքան  հայաստանյան լրատվամիջոցները:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Յուրաքանչյուր ՀԸ պետք է գիտակցի, որ եթե հեռարձակվում է այդ պետության տարածքում, դա որոշակի կոռեկտություն է իրենց ենթադրում, հակառակ դեպքում մենք սխալ դաշտ կմտնենք»,-հայտարարեց վարչապետը, ապա հավելեց.

«Ես կարծում եմ, որ, հնարավոր է՝ ռուսաստանյան հեռուստաընկերությունները այս խնդիրը հաշվի առնեն ու համապատասան հետևություններ անեն», — ասաց նա, ապա նկատեց, որ գործը քննվում է, ամեն ինչ դատական փուլը ցույց կտա:

 

 

Աղբյուրը ` tert.am

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ արեց ռուսական հեռուստաալիքներին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ