Կպատերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները ռիսկ անեին դուրս գային բողոքի…

Արարատցի կնոջ՝ «էսօր որ մենք կանգնել ենք, էս ժողովրդովս, ու կարողանում ենք խոսալ, այ էդ մեր վարչապետի շնորհքն է» նախադասությունը հազար արժե: Մարդկանց քաղաքական, քաղաքացիական ու բոլոր տեսակի իրավունքների ապահովումն ու հարգումը միլիոն արժե:

 

 

Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժին համակրող հատվածն է ցույց ու բողոք անում: Կարևոր է, որ այդ բողոքի ու ցույցի պահանջը իրավաչափ, սահմանադրական ու օրինական լինի: Ամենաթանկը նա է, որ մարդը, անգամ օլիգարխների հիմնարկներում աշխատողները, այլևս կարողանում են փողոց դուրս գալ ու ասել՝ ես/մենք բողոք ունենք, ես/մենք խնդիր ունենք: Ու սա էր մեր փափագած Հայաստանը: Բա դե շատ էիք ուզում նախկին իշխանություններին գովայինք, անեիք էլի…

 

 

Կպատերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները ռիսկ անեին դուրս գային բողոքի…. Թերևս՝ ոչ…. Որովհետև ով դուրս գար, տեղում աշխատանքից ազատվելու էր նվազագույնը….
Նախկինում քանի անգամ հայտնի գործարարի աշխատողներ են զանգել՝ թե, Սաֆարյան ջան, մեզ շաբաթ-կիրակի արտաժամյա աշխատացնում են, բայց դրա համար չեն վարձատրում, բարձրաձայնի, բայց չասես մեր անունները, որովհետև կաշխատեն մեզ աշխատանքից: Նույնը՝ Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումներում աշխատողներ… Հիմա, իրոք, իրավիճակ է փոխվել:

 

 

 

Աղբյուր՝

Styopa Safaryan

 

Be the first to comment on "Կպատերացնեի՞նք, որ որևէ օլիգարխի աշխատողները ռիսկ անեին դուրս գային բողոքի…"

Leave a comment

Your email address will not be published.


*