Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, բարձրաստիճան զիվորականները պետք է զսպեն իրենց իշխանական ամբիցիաները և հեռու մնան առաջիկա ընտրություններին մասնակցելու գայթակղությունից

Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, բարձրաստիճան զիվորականները պետք է զսպեն իրենց իշխանական ամբիցիաները և հեռու մնան առաջիկա ընտրություններին մասնակցելու գայթակղությունից: Ամենևին չուրանալով պատերազմական գեներալների վաստակը՝ քաղաքական և քաղաքագիտական շրջանակները պարտավոր են նրանց բացատրել.

որ Արցախը կործանելու ավելի կարճ ճանապարհ չկա, քան քաղաքական ֆիդայությունը

որ միջազգային հանրությունը կատարվելիքը կարող է որակել որպես զինվորական-բյուրոկրատական դիկտատուրայի, ռազմական խունտայի ներդրում հակամարտության գոտում՝ ի չիք դարձնելով խաղաղ կարգավորման ամենավերջին հույսը
որ կառավարման մոդելը ժողովրդավար ինստիտուտներից զինվորական հիրարխիային փոխանցելը փաստարկված ու աշխատող կդարձնի տարածքային էքսպանսիայի մասին ադրբեջանական թեզը

 

 

 

որ 21-րդ դարում զինվորականությանը իշխանություն հանձնելն առնվազն բռնության կիրառում է, և Արցախը վերջնականապես կնետի Աֆրիկյան ամենահետամնաց երկրների կույտը՝ փաստակելով դրանց տխրահռչակ վարկն ու համբավը

որ <<Մենք չգիտենք ինչ անել, բայց դուք ամեն ինչ սխալ եք անում>> թեզի հետևորդները չպետք է մոռանան՝ գեներալներն ինչ էլ կառուցեն, ստացվելու է ընդամենը հին կազարմա:

որ զինվորականությունը երբեք չի կարող հրաժարվել <<հայրիշխանական>>՝ հպատակային կառավարման մոդելներից՝ տեղ չթողնելով մտավոր ընտրախավերի ձևավորման համար, քանի որ հակված է էլիտայի պատվանդանին տեսնել միայն զինվորականությանը

որ գեներալների իշխանությունը պատերազմի ու բռնության սցենարներ է ձևավորում, արտաքին և ներքին թշնամու սպասումներ, խաղաղարար, ստեղծարար նպատակների փոխարեն՝ անընդհատ մոբիլիզացիա, անվերջ՝ զորակոչ և ուրեմն՝ վախի ուրվական: Իսկ անխուսափելի պատերազմի մասին հանրահռչակվող թեզը ջլատում է հասարակության էներգիան, կապում ձեռքնուոտքը, ամլացնում նրան

 

 

որ անվտանգ երկիրը հենց ստեղծարար երկիրն է, երբ սպառազինված է մրցունակ գաղափարներով, կառավարման ժողովրդավար մոդելներով, պաշտպանված է բարեկեցիկ հանրությամբ: Եվ ուրեմն՝ մեծ մոլորություն է, թե ջուխտ գեներալներին՝ Սամվել Բաբայանին կամ Վիտալի Բալասանյանին իշխանությամբ օժտելը կմեծացնի Արցախի անվտանգությունը: Ժողովրդավարությունն ու զինվորական ռեժիմն անհամատեղելի են: Իսկ վատ կրթությամբ մարդիկ ամենամեծ խոչընդոտն են առաջընթացի համար:

որ զինվորական ռեժիմը մեկընդմիշտ կփոշիացնի Արցախի հայկական ինքնությունը, որովհետև ՀՀ-ն և ԱՀ-ն չեն կարող մեկ հայրենիք լինել, եթե չունեն պետական կառավարման նույն արժեքներն ու փիլիոսափայությունը, հասարակական նույն իդեալները, ազգային նույն տեսիլքը:

Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, ի սեր Աստծո, սթափվեք….

ՎԱՐԴ Սիմոնյան

 

Աղբյուր՝

Vard Simonyan

Be the first to comment on "Ի սեր Արցախի, ի սեր համայն հայության, բարձրաստիճան զիվորականները պետք է զսպեն իրենց իշխանական ամբիցիաները և հեռու մնան առաջիկա ընտրություններին մասնակցելու գայթակղությունից"

Leave a comment

Your email address will not be published.


*