Հիմա ուղտը ձեր դռանը չոքե՞ց: Դուք էլ դարձաք պայքարի՞ստ… Տո ձեզանից ինչ պայքարող, ինչ ընդդիմադիր, ինչ հեղափոխական: Շատ-շատ գրաֆիտի նկարող!

Ժամանակին երբ մեդիադաշտը փեսա միշիկի տոտալ գերիշխանության տակ էր, մենք էլ մեդիային գրեթե դոստուպ չունեինք, հիմնական տարբերակներից մեկը պարտիզանական-փողոցային ակցիաներն էր:
Հիշում եմ, 2008-ի ապրիլ-մայիսին ՀԻՄԱ-ի վստահելիների խմբերով գիշերը ժամը 2-ին դուրս էինք գալիս փողոց, ու պատերին կպցնում սովորական պրինտերով տպած մեր պաստառները ու լոզունգները:

 

 

Գիշերվա ընթացքում երբեմն հարկադրված էինք լինում փախնել ու թաքնվել ոստիկանությունից, որոշներին բերման էին ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, բայց մենք անում էինք մեր գործը, ու անում էինք ոչ թե նրա համար որ կայֆ էր, այլ որովհետև պետք էր, որովհետև այլ տարբերակ չկար, չէին թողել:

 


Հիմա երբ մեդիադաշտի ճնշող մեծամասնությունը ԳՅԱԼՄԱռոբի ստրուկն ա, ու կգրեն ցանկացած ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ, ինչ կարիք կա դուրս գալու ու ինչ որ անկապ իբր ակցիաներ անել, գրաֆիտի ներկել: Հա էլի նորմալ ա, պայքարի միջոց ա, բայց ուր ա լոգիկան, եթե կարաս մամուլի գրեթե 95 տոկոսում տպել էդ անհեթեթությունը փողոցում գրաֆիտի ներկելու իմաստը որն ա:
Ու ամենախոխմը էն ա, որ դա անում են մարդիկ, որոնք սերժական ռեժիմի դեմ պայքարողներին «պայքարիստ» էին անվանում իբր ծաղրելու կամ քննադատելու համար: 

 

 


Հիմա ուղտը ձեր դռանը չոքեց? Դուք էլ դարձաք պայքարիստ? Տո ձեզանից ինչ պայքարող, ինչ ընդդիմադիր, ինչ հեղափոխական: Շատ-շատ գրաֆիտի նկարող! Կարեն Թովմասյան

 

 

Աղբյուր՝ Karen Tovmasyan

Be the first to comment on "Հիմա ուղտը ձեր դռանը չոքե՞ց: Դուք էլ դարձաք պայքարի՞ստ… Տո ձեզանից ինչ պայքարող, ինչ ընդդիմադիր, ինչ հեղափոխական: Շատ-շատ գրաֆիտի նկարող!"

Leave a comment

Your email address will not be published.


*