Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու լուրջ կենտրոն և մրցակից է

Հարցազրույց  ՀՅԴ նախկին ներկայացուցիչ,նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Այդ արտահայտությունը,ինչպես ընկալեցիք,դու ի՞նչ ես արել կառավարության համար:Օրինակ, 72 տարեկան թոշակառուն ի՞նչ պետք է անի կառավարության համար:

 

 

 

-Ոչ միայն թոշակառուն, ոչ միայն պետական համակարգի աշխատողները,հանրային ծառայողները,բժիշկները,ուսուցիչները,ամեն մեկը իր աշխատանքը, իր գործը պետք է անի լավագույնս,բայց թողնել մարդու վրա ամեն ինչը,սա մոտեցում է,որը արդյունավետ չի լինելու ,ես երաշխավորում եմ:Ասում է՝ դուք էլ փորձեք ձեր մասնակցությունը բերել, բայց այդ մասնակցությունը բերելու մեխանիզմներ պետք է լինեն, այսօրվա կառավարությունը դեռևս չձևավորված է,այսինքն նոր փոփոխություններով  կառավարության արդյունավետությունը բավականին ցածր է:

-Դուք ունեք պատասխան,ինչու Քըրք Քըրքորյանը ժամանակին ,չնայած այդ ժամանակ  բավականին քննադատում էիք,200-300 միլիոն դոլարի  ներդրում արեց ,տեսանք ,թե ինչ մեծ բան տվեց դա մեր տնտեսությանը:Վստահ եմ,որ որևէ մի իշխանություն չէր կարող Քըրք Քըրքորյանին ստիպել ասել,պետք է տանես այդ գումարները ներդնես:Ունեցել է մարդը որոշակի վստահություն:Հեղափոխությունից ո  ինչո՞ւ այդպիսի գործարարներ սփյուռքից չեն գալիս ներդրումներ անեն:

-Բարդ է ասել,  ես տեսա Հայաստան հիմնադրամը,որը հսկայական ծրագրեր ունի անելու,միջոցներ է փոխանցում այլ հիմնադրամի,երբ այդ գործը ինքն էլ կարող է անել,կամ Հայ Առաքելական եկեղեցին,որ նաև բարեգործական հիմնադրամ ունի,իր գումարները փոխանցում է այլ բարեգործական հիմնադրամի:Ինձ համար անհասկանալի բաներ են կատարվում:

-Իմ քայլին,այդպես ասեք:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

-Կարող է ,լավ չգիտեմ դրանց անունները:Ես աշխատում եմ կանանց մասին չխոսել,կանանց չանդրադառնալ,եթե կանայք մեզանով չեն զբաղվում:Բայց վստահության խնդիր է իհարկե:Տեսեք, վերջին տարիներին փորձ է արվել Քոչարյանին կապել Ռուսաստանի,ռուսական կողմի հետ,մինչդեռ Քոչարյանի ժամանակ  էր,որ ԱՄՆ կառավարության հազարամյակի մարտահրավեր ծրագրով մոտ 200 000 մլն դոլար տրվեց  Հայաստանին,այդքան իբր ռուսական Քոչարյանին և Քոչարյանի օրոք էր,որ Քըրքորյանը  200 մլնի ներդրում արեց Հայաստանում:Ամեն ինչ կախված է ներքին մթնոլրտից,մոտեցումներից,հարաբերություններից,արդյունավետությունից:Մարդիկ ճիշտ է  դեռ սպասողական վիճակում են, բայց մեզ ասում էին կանցնի այս ընտրությունները,կտեսնեք ,թե ինչ կլինի,հիմա կասեն տնտեսական հեղափոխություն է, հետո կանցնեն մշակութայինին,հետո սեքսուալ հեղափոխությանը և այսպես շարունակ:Հեղափոխությունները այսպես չեն լինում,մանավանդ գիտեք 18 թվականինը ևս հեղափոխություն չէր իր բովանդակային ,արժեքային համակարգի փոփոխության,մտածողության առումով:

-Նախորդ հանդիպման ժամանակ ասացիք,որ չի կարելի պետությունը դարձնել պատանդ կամ գերի հոկտեմբերի 27-ին , մարտի 1-ին:Շարունակու՞մ եք այդ կարծիքին մնալ:

-Այլ տրամաբանություն չի կարող լինել:Մենք 10 տարի մարտիմեկյան ողբերգությունը դարձրել ենք պետության կանգառի մի հիմնաքար:Այո, պետականությունը չի կարող պատանդ մնալ Մարտի 1-ի ողբերգությանը:Իմ տեսակետով լուծումը սա է.գտնել բանաձև,գտնել ձև զոհվածների հարազատներին մխիթարելու,ոչ թե նրանց զգացմունքները,ցավը շահարկելու,օգտագործելու ,փակել այդ էջը և գնալ առաջ,նայել առաջ: Այլապես,սա անընդհատ կրկնվող ցիկլ կարող է լինել :

 

 

 

-Մարդը 10 տարի շարունակ ասել  է՝ես պետք է գամ,մարդիկ Մարտի 1-ի համար պատասխան պետք է տան:

-Հետո կգա մեկ ուրիշը ,ևս 10 տարի մեր պետությունը կմնա գերի այդ նույն ողբերգությանը:Այդ ողբերգությունը առկա է, ցավը կա,բայց կա նաև իրականությունը:   Նախաքննությունն ավարտվեց , պարզ է,մեղադրանքը մեկն է՝ 76 հատորները առկա են,սահմանադրական կարգի տապալում:Ես չգիտեմ այդ 76 հատորներում ինչ կա,ես չգիտեմ 76 հատորներում որևէ կոնկրետ բան կա՞ զոհվածների մասով,թե՞ չէ:Չգիտեմ ավելին,ի վերջո 10 տարի առաջ  մարտի 1-ից հետո   մոտ 1,5 տարի ԱԺ հանձնաժողովը աշխատել է,ուսումնասիրել  ,որի մեջ մտնում էին բոլոր հանձնաժողովներից ներկայացուցիչներ,նաև արտախորհրդարանական հիմնական ուժերը՝բացի  ՀԱԿ-ից և Ժառանգությունից/նրանք կարծեմ հրաժարվել էին/:1,5 տարի աշխատել էին և  150 զեկույց    ներկայացրել:Այդտեղ անդրադարձ կար բոլոր դրվագներին,բոլոր սպանություններին:Եթե ընդգրված չի,մենք պետությո՞ւն ենք,թե՞ պետություն չենք ,թե ամեն անգամ մենք զրոյից պետք է սկսենք պետություն կառուցել: Ինչ-որ մեկը վաղը հարցնելու է .լավ,սահմանադրական կարգը տապալվել է,հետո վերականգնվե՞լ է այդ կարգը ,ե՞րբ,ո՞վ է վերականգնել,եթե չի վերականգնվել,մենք 10 տարի պետություն ենք եղե՞լ,թե՞ պետություն չենք եղել,սրանից բխող ներքին ու արտաքին բոլոր պայմանավորվածություններով,պարտավորություններով:Այս հարցը հնչելու է,եթե պետություն չենք եղել,ուրեմն այդ հանձնաժողովի եզրակացությոնը կարող է չլինել այդ հատորների մեջ:Սա կարևոր հարց է:Տեր-Պետրոսյանի դիմումը 2008 թվականին Եվրոպական դատարան,որը  չի ընդունվել,   հստակ բացատրել է,որ ընտրությունների արդյունքները ենթական չեն քննարկման ,միջազգաիյն կառույցները ընդունել են:Ենթակա չէ քննության արտակարգ դրություն հայտարարելու երկորդ նախագահի որոշումը …Պետք է հասարակության հանրային պահանջը լինի գտնել բանաձևը այս խնդիրը ավարտելու,լուծումներ գտնելու,հարազատներին մխիթարելու,առաջ գնալու: Առայժմ մենք տեսնում ենք հակառակը:Պետական մակարդակով երթ,զոհվածների հարազատների անուններից հայտարարություններ  ,սրանք առնվազն լուրջ չեն,հեռանկար  չեն խոստանում և լավ տեղ չեն տեղ տանում:

-Ի՞նչ եք կարծում,դա  իր համար սկզբունքային հարց է,թե՞ ասել է դրան գերի է դարձել,թե՞ մյուս կողմից հանրությանը մշտապես պետք է տալ այսպիսի տեսարաններ , և այն հարցերը սոցիալական, տնտեսական,որ դուք առաջ քաշեցիք ,փակել :

 

 

 

-Բնական է `մարդը 10 տարի դրա մասին խոսել է, երկրոդ խնդիրը,որ ի վերջո այսօր կարծես թե շատ շատերի համար է ակնհայտ ,որ Ռոբերտ Քոչարյանը  քաղաքականություն վերադառնալու լուրջ կենտրոն է և կարող է մրցակից,այլընտրանք լինել իր համար,սա ևս դերակատարություն է:Նաև ում մասին,որ  մենք խոսում ենք առաջին մասում,այդ ազդեցությունը լինել,դերակատար լինել ,արտաքին հարաբերություններում այդ ստվերից ազատվելու ցանկությունը,ձգտումը.սրանք խնդիրներ են:

՞նչ եք կարծում,ինչո՞ւ է հենց երկրորդ նախագահի շուրջ այդ ամեն ինչը պտտվում:

-Այս չակերտավոր հեղափոխությունը երկրորդ նախագահի դեմ չի արվել,բայց այս սևեռումը ունի իր բազմաշերտ խնդիրները, ես վստահ եմ,որ սա չէ երկիրը զարգացնելու,հզորացնելու, համախմբելու լավագայն ճանապարհը: Քոչարյանին կալանքի տակ պահելու դատախազությունը երկու հիմնավորում ունի ,մեկը ,որ կարող է ազդել նախաքննության վրա,երկրորդը,որ կարող է խուսափել:Նախաքննության վրա այլևս չի կարող ազդել,քանի որ նախաքննությունն ավարտված է :Եթե կա Հայստանում կա մի մարդ,որը կարծում է ,որ Ռոբերտ Քոչարյանը ,եթե կալանքի տակ չլինի,կփախչի Հայաստանից,ուրեմն այդ մարդը բացարձակապես չի ճանաչում Քոչարյանին:Այսօր շարունակվում են տարբեր մարդկանց հանդեպ դատախազության միջնորդությունները  կալանավորելու,լավ հեռանկար չի սա:

Ազդակները,որ վերջին ժամանակահատվածում ուղարկվում են դեպի Արցախ:

-Որևէ ազդակ այս պահին դժվարանում եմ ասել:Ակնհայտ է,որ Նիկոլ Փաշինյանը դեռևս իր ծրագիրը Արցախի կարգավորման հարցում/իհարկե  Տեր-Պետրոսյանը դեռևս Արցախ չի ասում,Լեռնային Ղարավաբ է ասում,հին մարդ է/ չի  հստակեցրել,չի հայտարարել և այն,ինչն առնչվում է զուտ Արցախին ներգրավելու փորձերին,տեսնենք ուր կհասնի:Մի բան հստակ է . երբ համանախագահները գալիս էին Հայաստան և Բաքում էին գնում,միջանկյալ կամ Ացախ էին գնում,կամ Երևանում էին հանդիպում Արցախի ղեկավարությանը ,բայց այս հայտարարությունների ֆոնին այս անգամ դա տեղի չունեցավ ,իհարկե բացատրություններ տվեցին,որքանով են դրանք համոզիչ ,երկրորդ խնդիրն է: Արցախում այսօր հնարավորինս անհրաժեշտ է համախմբվածություն,ես ի նկատի ունեմ 2020 –ին սպասվող նախագահական ընտրություններից առաջ,տարբեր ուժերի ներգրավվածություն,սա չափից ավելի նուրբ գործոն է,մենք պետք է չափից ավելի ուշադիր լինենք, որ Արցախում չփորձենք այնպիսի ազդեցություն ունենալ,որ կարող է վտանգել ոչ միայն  Արցախի անվտագությունը,այլ նաև Հայաստանի:

 

 

 

-Այդ գիտակցումը կա,եթե հաշվի առնենք այս շրջանում  հնչած հայտարարությունները:

-Ում մոտ կա՞:Ես վստահ եմ,որ մտածող ,գիտակից, ազգային նպատակներով առաջնորդվող,իսկապես խնդիր ձևակերպող հազարավոր մարդկանց մոտ այդ գիտակցությունը կա:Դա պիտի դառնա դոմինանտ,հանրային պահանջ,որ մենք դա դարձնենք ընդհանրական :Ես մի բան ասեմ,ժամանակին մինչև 2016-ի  քառօրյա պատերազմը,շատ-շատերը ասում էին,որ եթե պատերազմ լինի,ոչ մեկր չի կռվելու ,չի գնալու,ես ասել եմ՝ բացառված է,նորից լինելու է այդ համախմբումը:Դա համազգային համախմբում է,բայց  հետագայում փորձեցին ջարդել  այդ համախմբածությունը՝2017 –ին ՊՊԾ գնդի գրավումով,հետագայում  էլ…

Հիմա կան այնպիսի բաներ,որ համաձայն չեք:

-Ես կարծում եմ,որ լինելու է հիմնարար արժեքների շուրջ համախնմբում և բոլոր կողքի տանող ուղղությունները,մտածողությունները դառնալու են լուսանցքային:

Շատ-շատերը տեսնում են թերացումներ,բացթողումներ,թափթփվախութնուններ այսօրվակառավորության աշխատանքում, վերահսկողություն չկա կառավարության, ԱԺ-ի աշխատանքի վրա:Որտե՞ղ է ձևավորվելու այդ հակակշիռների մեխանիզմը:

-Որոշ բաներ արդեն ԱԺ-ում կատարվում են,բայց հիմնական արժեքային առումով ,այո, խորհրդարանից դուրս ձևավորվում են վերլուծական կենտրոններ,նոր կուսակցություններ,որոնք բավականին առողջ հիմքեր ունեն ,կամ մյուս կուսակցությունները,որոնք աշխատում են,բայց այս ամենը պետք է գա և առանցք ունենա,կազմակերպական միասնական տարբեր հարցերում միմյանցից տարբեր մտածող,բայց   առանցքի շուրջ համախմբված մարդկանց մոտ,որտեղ իսկապես պետության կարևորագույն խնդիրները կձևակերպվեն  և հնարավար կլինի առաջ գնալ:

 

 

 

-Այդ մասին ասում էին նաև ՀՅԴ-ի ներկայացուցիչը, ՀՅԴ-ն ձեզ համար այլևս անցյալ է,թե ինչ-որ մի պահի հնարավո՞ր է ,որ դուք ճանապարհ միասին անցնեք:

-Ես վերջին գրեթե 8,9, 10 ամիսների ընթացքում փորձում եմ չանդրառանալ դաշնակցության գործողություններին,գնահատական չտալ,նկատել եմ,որ վերջին շրջանում բավականին ակտիվ են ,իհարկե որքանով է դա ազդեցիկ ,այլ հարց է:Կառավարության ծրագրին բավականին օբյեկտիվ գնահատական են տվել:Ես առաջնորդվում եմ  հետևյալ սկզբունքով.ես հիմա ազատ,ինքնուրույն քաղաքացի եմ, երբեք մի ասա երբեք,ես անելիք ունեմ և այդ ուղղությամբ աշխատում եմ ամեն օր:

րանտ Մարգարյանի հեռանալը անակնկա՞լ էր ձեզ համար,իսկ ելույթը կապ ունե՞ր հրաժարականի հետ:

-Ոչ,անականկալ չէր,քանի որ տեղեկացված էի:Դա Հրանտ Մարգարյանի տեսակետն է և նոր տեսակետ չէ: Հեռանալու և ելույթի միջև կապ չկա:

 

 

 

Be the first to comment on "Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու լուրջ կենտրոն և մրցակից է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ