«Եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդես բացելու փոխարեն պայքարեք թուրքական և ադրբեջանական մարտահրավերի դեմ». Էդուարդ Շարմազանով Նյութի աղբյուրը`http://maxinfo.am/?p=3586&l=am

«Եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդես բացելու փոխարեն պայքարեք թուրքական և ադրբեջանական մարտահրավերի դեմ». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդես բացելու փոխարեն պայքարեք թուրքական և ադրբեջանական մարտահրավերի դեմ.

 

 

2015թ. իմ և գործընկերներիս նախաձեռնությամբ ստեղծվեց «Պատգամավորներն ընդդեմ ցեղասպանության»՝ Parliamentarians against Genocide նախաձեռնությունը:

2015-2018 թթ. Պրահայում, Բեռլինում, Սանկտ Պետերբուրգում, Վիլյնուսում, Բրատիսլավայում, Ռիգայում, Տալինում, Աթենքում, Նիկոսիայում և նույնիսկ Տոկիոյում ես, իմ արտասահմանցի գործընկերների հետ,դատապարտելով թուրքական ժխտողականությունն ու ցեղասպանության երևույթը, բացում և իրականացնում էինք ցուցահանդեսներ և միջոցառումներ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:

 

 

Այսօրվա իշխանությունը բացում և իրականացնում է դըմփ-դըմփ-հու-ի հեղափոխության ցուցահանդեսներ:

Քայլեր ձեռնարկեք թուրքական ժխտողականության և Ադրբեջանի հակահայկական ահաբեկչական քաղաքականության դեմ, ոչ թե եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդեսներ կազմակերպեք:
Ինչպես կասեր Սողոմոնը՝ սա էլ կանցնի: Բա հետո ի՞նք եք անելու:

 

 

Հ.Գ. Շնորհակալ եմ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բոլոր աշխատակիցներին, 2014-2018թթ. Ազգային ժողովի Արտաքին կապերի, Հանրության հետ կապերի և լրատվության վարչությունների և Արարողակարգի վարչության իմ հարգելի գործընկերներին, հայ համայնքի իմ եղբայրներին և քույրերին, մեր դիվանագիտական ներկայացուցչություններին և, իհարկե, իմ աշխատակազմի տղաներին և աղջիկներին:

Հ.Հ.Գ. Դեռ շատ գործ ենք անելու հանուն Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հարցի արդար ու հայանպաստ վերջնական կարգավորման»:

 

 

Նյութի աղբյուրը`http://maxinfo.am/?p=3586&l=am

Очередной бред от дармоеда!

Be the first to comment on "«Եվրոպաներում ձեր սուտի հեղափոխության ցուցահանդես բացելու փոխարեն պայքարեք թուրքական և ադրբեջանական մարտահրավերի դեմ». Էդուարդ Շարմազանով Նյութի աղբյուրը`http://maxinfo.am/?p=3586&l=am"

Leave a comment

Your email address will not be published.


*