Այսօր մի զարմանալի դեպք տեղի ունեցավ և բավականին հուզիչ…

Իրավապաշտպան Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ալիսը……Ի՞նչու է այսպես….

Այսօր մի զարմանալի դեպք տեղի ունեցավ և բավականին հուզիչ:
Ֆեյսբուքյան մի ընկեր ունեմ,Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից,ծնունդով հայ է,անունը Ալիս Սողոմոնյան:
Նա բավականին ակտիվ հետևում էր Հայաստանյան իրադարձություններին և կարելի է ասել,որ Սփյուռքում հեղափոխության հիմնական և ինքնակամ քարոզիչներից էր:
Այսօր լրիվ պատահաբար տեղական համարից հեռախոսազանգ ստացա:
Ալիսն էր……

Տուն տեղ թողել էր եկել էր հայրենիք,որ իր աչքով տեսնի նոր Հայաստանը:
Բնականաբար հրավիրեցի ինձ մոտ գրասենյակ,չմերժեց,եկավ:
Էներգիայով լի կին էր,հայրենի հողն էլ ավելի էր ուժ տվել նրան,անընդհատ հարցեր էր տալիս,ամեն մի մանրուքից և համեմատական տանում Գերմանիայի հետ:
Աչքերը վառվում էին,բայց սերը և կարոտը հայրենիքի հանդեպ այնուամենայնիվ իր դրոշմը թողել էր նրա աչքերում և նույնիսկ ակնոցները չէին կարողանում թաքցնել դա:
Պարզվեց Ալիսը նաև բարերար է:
Նրա հովանավորությամբ ՀՀ ում երեք գիրք էր հրատարակվել ՝ Հովհանես Պապիկյանի հեղինակմամբ ՝ նվիրված մոռացության մատնված Սովետմիության ժամանակ այլախոհ,բանտում սպանված, հաղորդավար Ֆելիքս Պետրոսյանի ստեղծագործություններին:

Հարցին թե ի՞նչու հենց Ֆելիքսի ստեղծագործությունները որոշեց հրապարակել,պատասխանեց շատ կարճ՝
Ֆելիքսի գրվածքներում ազգի մոռացված ոգին է և քանի որ հեղափոխությամբ զարթնեց ազգի ոգին,պետք է կենդանանար նաև Ֆելիքսի գրիչը:
Դատարկ չէր եկել Ալիսը:
Բերել էր իր հովանավորությամբ հրատարակված երեք գիրք և մի խնդրանք:

 

 

 

Հուզված էր շատ…..
Խնդրում էր,որ Ֆելիքս Պետրոսյանի գրքերը հասցնեմ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Գտնում էր,որ դրանք անհրաժեշտ են Վարչապետին:
Մի փոքրիկ նվեր էր բերել էր Վարչապետի թիկնազորի պետին՝ Մխիթարին,ասում էր որ երբ նրան տեսնում եմ Վարչապետի կողքին,մի տեսակ հանգիստ է և Վարչապետի և Հայաստանի համար:
Ալիսին մերժելը անհնար էր….
Համաձայնվեցի…..
Երբ գնաց ընկա մտքերի մեջ:

 

 

Իրոք ճիշտ են մեր պապերը՝ ինչ ունենք չենք գնահատում:
Գերմանիայում ապրող Ալիսը,լուռ ու մունջ,իր ուժերի չափով աշխատում և օգնում է հայրենիքին,գիրք է հրատարակում,Վարչապետի և երկրի մասին անհանգստանում, հազարավոր կիլոմետր ճանապարհ կտրում,իսկ մեր մեջ դեռ կան մարդիկ,որ սպառնում են հայրենիքին արտագաղթով:
Ի՞նչու է այդպես……..
Արտակ Գալստյան

 

 

 

Be the first to comment on "Այսօր մի զարմանալի դեպք տեղի ունեցավ և բավականին հուզիչ…"

Leave a comment

Your email address will not be published.


*