Վայրահաչողները իրենց պատառոտում են, թե ոչինչ չի փոխվել, թող փորձեն աչքերն ու ականջները լայն բացել և բերանները փակել ու կտեսնեն, որ ամենակարևոր ձեռքբերումը արդեն ունենք։ Մեր երիտասարդները իրենց ապագան տեսնում են մեր երկրում ու դա արդեն ցուցանիշ է. Ալեքսանդր Սայադյան

Վայրահաչողները իրենց պատառոտում են, թե ոչինչ չի փոխվել, թող փորձեն աչքերն ու ականջները լայն բացել և բերանները փակել ու կտեսնեն, որ ամենակարևոր ձեռքբերումը արդեն ունենք։ Մեր երիտասարդները իրենց ապագան տեսնում են մեր երկրում ու դա արդեն ցուցանիշ է. Ալեքսանդր Սայադյան

 

 

 

Մեկ տարի առաջ այս օրը Գյումրիից սկսված քայլարշավի մասնակիցները հասան Ազատության հրապարակ, որտեղ հաջորդ օրերին նրանց սկսեցին միանալ քսան տարուց ավելի թմբիրում գտնվող երևանցիները, որոնցից շատերը վաղուց արդեն համակերպվել էին այն մտքին, թե ոչինչ փոխել հնարավոր չէ։ Կրակ վառելու համար կայծ էր պետք ու Նիկոլը եղավ այդ կայծը և շատերը, որ արդեն երկրից հեռանալու համար հավաքել-կապել էին իրենց բեռ ու բոխչան, ասես հենց դրան սպասելով, բայց վերջնական հաղթանակին այնքան էլ չհավատալով, այնուամենայնիվ որոշեցին մի վերջին փորձն էլ անել և դուրս եկան փողոց։։ Տասը դարձան հարյուր, հարյուրը` հազար, հազարը` տասը հազար, տասը հազարը` մի քանի հարյուր հազար։

 

 

 

Ոտքի կանգնեց մի ամբողջ ժողովուրդ։ Տասնհինգամյա թոռս, որ արդեն երկար ժամանակ հանգիստ չէր տալիս մեզ, թե այստեղ ինքը ապագա չունի, թե տարեք ինձ այստեղից, որ կրթություն ստանալու, կյանքում տեղս գտնելու հնարավորություն ունենամ, հուրախություն ինձ, առաջին իսկ օրվանից միացավ փողոց փակող իր հասակակիցներին, իր երազանքների իրականացման հույսը տեսնելով սկսված հեղափոխության հաղթանակի մեջ։ Եվ երբ սարգսյանսերժիկը ստիպված հրաժարական տվեց, թոռանս ուրախությանը և իմ երջանկությանը սահման չկար ու թոռս գոռում էր` ես Իմ երկրից, իմ Հայաստանից հեռացողը չեմ։

 

 

Ու միայն իմ թոռը չէ, որ այդպես է մտածում, որ իր ապագան ի’ր երկրում, ի’ր Հայաստանում է տեսնում։ Եվ այսօր, երբ ընդամենը մեկ տարի անց, վայրահաչողները իրենց պատառոտում են, թե ոչինչ չի փոխվել, թող փորձեն աչքերն ու ականջները լայն բացել և բերանները փակել ու կտեսնեն, որ ամենակարևոր ձեռքբերումը արդեն ունենք։ Մեր երիտասարդները իրենց ապագան տեսնում են մեր երկրում ու դա արդեն ցուցանիշ է

 

 

Աղբյուր՝ Александр Саядян

Be the first to comment on "Վայրահաչողները իրենց պատառոտում են, թե ոչինչ չի փոխվել, թող փորձեն աչքերն ու ականջները լայն բացել և բերանները փակել ու կտեսնեն, որ ամենակարևոր ձեռքբերումը արդեն ունենք։ Մեր երիտասարդները իրենց ապագան տեսնում են մեր երկրում ու դա արդեն ցուցանիշ է. Ալեքսանդր Սայադյան"

Leave a comment

Your email address will not be published.


*