Նիկոլ Փաշինյանը զինաթափեց հակառակորդին իր խաղաղասիրական ելույթով. Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

 

 

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դրական է գնահատում՝ նշելով, որ ի տարբերությունների նախկինների ելույթների՝ այն բաժակաճառ չէր հիշեցնում։ «Փաշինյանի ելույթը երեք մասի կարելի է բաժանել. ինչպիսին էր Հայաստանը երեկ, ինչպիսին է այսօր և ինչպիսին է լինելու վաղը, և այդ ամենում ԵԽԽՎ դերը։ Այս կտրվածքով, կարծում եմ, ելույթը ճիշտ էր կառուցված։ Բավական հետաքրքիր էր հատկապես առաջին հատվածը: Նիկոլ Փաշինյանը որոշեց իր անձնական պատմության և քաղաքական հետագծի վրա միահյուսել Հայաստանի՝ ժողովրդավարությանն անցման համառոտ պատմությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը: Մեր դիտարկմանը, որ վարչապետի ելույթը քննադատողներն ասում են՝ իր անձնական պատմության մասին երկար խոսեց, քաղաքագետը հակադարձեց. «Ո՛չ, ամենագեղեցիկ և ամենակատարյալ հատվածն էր։

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Հետաքրքիր էր և կարևոր»։ Քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԽԽՎ-ի դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին մշտապես ընդհանրական է ներկայացվել, և մարդիկ հաճախ չեն էլ հասկացել, թե ԵԽԽՎ-ն ինչ է տվել իրենց: «Ո՞րն է խնդիրը, եթե իր անձնական օրինակով է խոսում: Ես նրան դիտարկում եմ ընդհանրական կերպար, 100-ից ավելի մարդիկ հետապնդումների են ենթարկվել և նրանց պատմությունները կան Նիկոլ Փաշինյանի օրինակում»,- շարունակեց քաղաքագետը՝ պնդելով, որ վարչապետն իր ելույթում անդրադարձել է բոլոր կարևոր հարցերին: «Ես մի թերի բան կասեմ, որ պետք էր հիշեցնել, և հիշեցվեց հարց տվողներից մեկի կողմից, թե երբ է Հայաստանը պատրաստվում իր պարտավորությունները կատարել: 2001թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դարձան ԵԽ լիարժեք անդամ, ստանձնեցին հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն, ինչը կողմերից մեկը՝ Ադրբեջանը, խախտել է:

 

 

Ես կսպասեի ոչ թե ինձ ադրբեջանցին հիշեցներ, այլև ինքս ձեռնոց կնետեի, կասեի՝ այդ պարտավորությունը խախտվել է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ վարչապետի ելույթում միայն դա էր պակասում: Ինչ վերաբերում է վարչապետին տրված հարցերին, ապա, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմն այդ առումով խոհեմություն է դրսևորել: «Այդ խաղաղասիրական ֆոնին հանդես գալ հակահայկական հիստերիայով՝ լավ լույսի ներքո չէր դնի Ադրբեջանին»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը զինաթափեց հակառակորդին իր դրական, խաղաղասիրական ելույթով: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Շողիկ Գալստյան

Ամբողջական՝factor.am

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը զինաթափեց հակառակորդին իր խաղաղասիրական ելույթով. Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ