Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. Հիվանդանոցում նրան տեսակցելու համար պետք է դիմեն ԱԱԾ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի թե՛ քրեական գործում, թե՛ հիվանդության խնդրում մեծ տեղապտույտ է. նա դեռ «Նաիրի» ԲԿ-ում է, և ըստ նրան բուժող բժիշկների` ՄԻԵԴ-ի վախից ելնելով են կրկին բերել, որովհետև «վիճակը ծանր է, և որքան էլ պնդեն, որ կալանքը համատեղելի է նրա հիվանդությունների հետ, այդպես չէ»: Իսկ ինչո՞ւ է ՀՔԾ-ն հակառակը պնդում։

«Չենք կարող ասել. Գրիգորյանը 102 միավոր ինսուլին է ստանում, ինչը թոքը հեռացրած, քաղցկեղով տառապող մարդու համար աբսուրդային է, բայց հետաքրքիրն այն է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդի, տեսակցել նրա հետ թույլատրվում է:

 

 

 

https://hay-life.ru/wp-content/uploads/2018/10/62384.jpg

 

 

 

 

Բայց տեսակցությունների համար ցանկացողները պետք է դիմեն ԱԱԾ-ին, թույլտվություն ստանան տեսակցելու։ Այս անգամ ընտանիքի անդամները, երեխաները սկսել են տեսակցել նրան:

Ի դեպ, «Երկրապահի» հինգերորդ բրիգադի տղերքն են բրիգադի կազմավորման առիթով տեսակցել նրան, բայց` քրեակատարողական հիմնարկում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Աղբյուրը ` 1in.am

 

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանի վիճակը ծանր է. Հիվանդանոցում նրան տեսակցելու համար պետք է դիմեն ԱԱԾ-ին. «Հրապարակ»"

Leave a comment

Your email address will not be published.


*