«Էդ արատները պետք ա թաքուն պահել» ֆրազով Ծառուկյանը ձևակերպեց մեր հասարակության վերջին 1500 տարվա պատմությունը

«Էդ արատները պետք ա թաքուն պահել» ֆրազով Ծառուկյանը ձևակերպեց մեր հասարակության վերջին 1500 տարվա պատմությունը։ Փակ, կեղծավոր, մարազմատիկ հասարակության, որտեղ հանցանքը հանցանք գործելը չի, այլ բռնվելը։
Որտեղ ոչ մեկ չէր մեղադրի կնոջը իր նորածին ապօրինի երեխային գետում խեղդելու համար, բայց էդ երեխային ունենալու համար կքարկոծեին։ 

 

 


Որտեղ զինվորին ծեծելով սպանող հրամանատարը նորմալ էր, բայց էդ մասին բարձրաձայնելը` դավաճանություն։
Որտեղ պաշտոնյայի գրպանը թաքուն փող դնելը նորմալ էր, իսկ կաշառքի դեպքի մասին բարձրաձայնելը` գործ տալ։
Որտեղ ծեծվող կինը նորմալ էր, իսկ բաժանվող կինը` փչացած։ 

 

 

 


Որտեղ խնդիրը անչափահասի` սեռական հարաբերություններ ունենալը չէր, այլ կույս չլինելը։
Որտեղ թեքահարթակներ չէին ուզում սարքերին, որ փողոցում հաշմանդամներ չտեսնեն։
Որտեղ արատները չեն փորձում արմատախիլ անել, այլ թաքուն են պահում։

 

 

 


Դա Ծառուկյանների, Մանվելների, Աբիսողոմ աղաների, Բազազ Արտեմների ու Բարխուդարների հասարակությունն ա։
Մերսի, որ էդ ֆրազով ամփոփեցիք դարաշրջանը։
Բայց մենք նոր հասարակություն ենք բերել` ինքն իր երեսին շիտակ նայող, հայելում իր արտացոլանքից չամաչող, իր խնդիրները տեսնող, վերլուծող ու բուժող հասարակություն։
Փորձեք, կարող ա ձեզ էլ դուր գա։

 

 

 

Աղբյուր՝Jasmine Razarian

Be the first to comment on "«Էդ արատները պետք ա թաքուն պահել» ֆրազով Ծառուկյանը ձևակերպեց մեր հասարակության վերջին 1500 տարվա պատմությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*