Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի կատարում, բայց ասում է՝ «տվե՛ք, հանձնե՛ք, վերադարձրե՛ք տարածքները». դա անհնար է. Եվսեև

ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, որում միջնորդները հանդես էին եկել Երևանին ու Բաքվին ուղղված որոշ կոչերով և հիշեցրել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևի կարծիքով՝ վաղաժամ էր, որովհետև ներկայումս չկան անհրաժեշտ պայմաններ հիմնախնդրի կարգավորման համար։ Պետք է ճնշում գործադրել Բաքվի վրա, որպեսզի նա կատարի իր ստանձնած պարտավարությունները։ Իսկ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, որևէ քայլ չի անում՝ խաղաղության գործընթացի առաջմղմանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, բայց ասում է՝ «տվե՛ք տարածքները»։ Դա, ռուսաստանցի փորձագետի համոզմամբ, ուղղակի անհնար է։

Եվսեևը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը․ «Կարծում եմ, որ ներկա իրավիճակում նույնիսկ փոփոխված Մադրիդյան սկզբունքները չեն կարող ընդունելի լինել հայկական կողմի համար։ Մադրիդյան սկզբունքների իրագործման համար, նախ և առաջ, պետք է էապես նվազեցվի լարվածությունը շփման գծում, այն պիտի ենթադրի առնվազն ծանր զինտեխնիկան առաջնագծից հետ քաշելը։

Երկրորդը, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները պիտի պատրաստ են փոխզիջումների, և երրորդը, պիտի լինեն անվտանգության որոշակի երաշխիքներ, որոնք այսօր չկան։ Առանց անվտանգության երաշխիքների՝ Մադրիդյան սկզբունքների մասին խոսելը ես շատ կոպիտ սխալ եմ համարում, որովհետև նախ պետք է նախադրյալներ ստեղծել դրանց իրագործման համար։ Եվ միայն դրանից հետո կարելի է խոսել այն մասին, թե ինչպես կարելի է դրանք կենսագործել պրակտիկորեն։ Այս պահին ես չեմ տեսնում պայմաններ, որոնք թույլ կտան դրանց իրականացումը։ Ուստի ես չեմ աջակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի այդ հայտարարությանը»։

 

 

 

 

Похожее изображение

Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ այս իրավիճակում, երբ Մինսկի խումբը սլաքներն ուղղում է հայկական կողմի վրա՝ քննադատելով բանակցային ձևաչափը փոխելու «միակողմանի» պահանջի համար ու ըստ էության խրախուսելով Բաքվի ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանը, այնուամենայնիվ, չպետք է հրաժարվի Մադրիդյան սկզբունքներից։ Պետք է ասի, որ դեմ չի Մադրիդյան սկզբունքներին, բայց դրանց կենսագործման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, իսկ պայմաններ ստեղծելու համար հարկավոր է, որ Մինսկի խումբը ճնշում գործադրի Բաքվի վրա։

 

 

 

 

«Հենց Բաքվի պատճառով է, որ չկան նախադրյալներ այդ սկզբունքների իրականացման համար։ Հենց Բաքուն չի հարգում 1994-95 թթ․ ստորագրված համաձայնագրերը զինադադարի և զինադադարի ամրապնդման մասին։ Հետևաբար, ճնշում գործադրեք մյուս կողմի, ոչ թե մեզ վրա, որպեսզի նա կատարի իր ստանձնած պարտավորությունները։ Այդ ժամանակ արդեն կարող են ձևավորվել պայմաններ, որոնց հիման վրա կյանքի կկոչվեն Մադրիդյան սկզբունքները»,- ասում է մեր զրուցակիցը։

Картинки по запросу Վլադիմիր Եվսեև

Բայց չէ՞ որ Մինսկի խումբն այս պարագայում ավելի շատ խրախուսել է ադրբեջանական կողմին՝ ոչ միայն դեմ հանդես գալով բանակցություններին Արցախի ներկայացուցիչների ներգրավմանը, այլև հիշեցնելով հիմնախնդրի կարգավորման տարրերը, որոնք գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին են։

Եվ դա թույլ է տալիս Բաքվին հայտարարել, որ ըստ այդ սկզբունքների և տարրերի՝ «առաջին քայլերից մեկը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը շրջապատող տարածքների ազատագրումն է», իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «չի կարող քննարկվել ի վնաս Ադրբեջանի տարածքային ամբողջականության»։

 

 

 

Картинки по запросу Վլադիմիր Եվսեև

Անդրադառնալով այս հարցին՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրենն ասաց, որ Բաքուն մեկնաբանում է այդ տարրերն ու սկզբունքները այնպես, ինչպես իրեն է հարմար, բայց ներկա պայմաններում հակամարտության կարգավորման մասին խոսելը վաղաժամ է։

«Բանակցություններն ունեն երեք կողմ՝ ոչ միայն Բաքուն ու Երևանը, այլև Ստեփանակերտը։ Թող նա վերադարձնի Ստեփանակերտին բանակցությունների սեղանի շուրջ։ Կան բազմաթիվ պայմաններ, որոնք պետք է ի կատար ածել, որպեսզի հնարավոր լինի գոնե մոտենալ հիմնական խնդիրների քննարկմանը։

Картинки по запросу Վլադիմիր Եվսեև

Իսկ Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի կատարում, բայց ասում է՝ «տվե՛ք, հանձնե՛ք, վերադարձրե՛ք տարածքները»։ Դա անհնար է։ Կրկնում եմ՝ չկա որևէ նախադրյալ հիմնախնդրի կարգավորման համար, այդ պատճառով էլ կարծում եմ, որ Մինսկի խմբի հայտարարությունը վաղաժամ էր»,- եզրափակեց փորձագետը։

 

 

 

 

 

1in.am

Be the first to comment on "Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի կատարում, բայց ասում է՝ «տվե՛ք, հանձնե՛ք, վերադարձրե՛ք տարածքները». դա անհնար է. Եվսեև"

Leave a comment

Your email address will not be published.


*