Եթե պատերազմ սկսեցին՝ կապիտուլացնելու ենք Բաքուն, ու սա դեկլարացիա չէ. Վահան Բադասյան

tert.am-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի հրամանատարներից Վահան Բադասյանն անդրադառնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարի վերջին հայտարարություններին և, առհասարակ, վերջին շրջանում Ադրբեջանի հետ լայնածավալ պատերազմի անխուսափելիության վերաբերյալ կանխատեսումներին:

-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարեց, որ պատերազմը կարող է ցանկացած պահի վերսկսվել: Պատերազմի անխուսափելիության մասին խոսում են հայաստանյան փորձագետները, խոսում են ռուսաստանյանները, խոսում է ամերիկյան հակահետախուզությունը:

 

 

 

 

-Ես պատերազմի վտանգ չեմ տեսնում: Եվ եթե լինի, համոզված եմ, որ հօգուտ Ադրբեջանի չի լինելու, քանի որ ոչինչ փոխվել, և ավելին՝ մենք ավելի ուժեղ ենք, քան այն ժամանակ: Մենք հիմա ավելի կազմակերպված ենք: Մենք Սովետական Միությունից ի՞նչ ենք ժառանգել՝ աղքատություն, սով, ամբողջությամբ շրջափակված վիճակ, բայց մենք կարողացանք դիմադրել: Մենք ոչ միայն պաշտպանեցինք Արցախը, այլ նախ ազգովի կարողացանք ազատագրել Ստեփանակերտի չորսբոլորը գտնվող ազերիների բնակավայրերը, մաքրեցինք, ուղղակի: Այն, որ Ալիևն ու ադրբեջանցիները համարում են էթնիկ զտում, մենք ստիպված էինք դա անել, որովհետև ամեն մի ազերի կրակում էր մեր կանանց, երեխաների վրա: Մենք ուղղակի մաքրեցինք և ազատագրեցինք. ինչու ազատագրեցինք, որովհետև դրանք մեր պատմական տարածքներն էին: Մենք ի սկզբանե նկրտումներ չունեինք այդ տարածքների վրա, բայց դա ստացվեց բնականորեն: Եվ պատերազմ լինելու դեպքում, 100 տոկոսով համոզված եմ, որ մենք բոլորով, մի կողմ դնելով ամեն ինչ, հայտնվելու ենք 1-ին գծում և իսկապես, ու սա ես դեկլարատիվ հայտարարություն չեմ համարում, կապիտուլացնելու ենք Բաքուն:

-Ասում եք՝ ոչինչ չի փոխվել: Ադրբեջանն այդ ընթացքում 5 միլիարդի զինվել է:

 

 

 

 

-Զենքի տեսակը, քանակությունն ու սպառազինության մակարդակը երբեք ոչ մի պատերազմում դեր չի խաղացել: Եթե անգամ ժամանակավոր դեր է խաղացել, պատերազմի ելքը դա չի վճռել: Պատերազմի ելքը վճռող այլ հանգամանքներ կան, որոնք պայմանավորած են կողմերի նպատակներից: Եվ որքան էլ իրենք ագրեսիվ նպատակներ ունենան, երբեք արդյունք չեն տալուն: Պատմական օրինակներ՝ ԱՄՆ-Վիետնամ, Աֆղանստան-Սովետական միություն, որն անհամեմատ հզոր էր, բայց վերջում պարտված դուրս եկան:

 

 

 

-Կա նաև ինչ-ինչ փորձագիտական շրջանակների կարծիք, որ ԱՄՆ-ն իր զեկույցով Հայաստանին նախազգուշացրեց։ Մյուս մասն էլ կարծում է, որ ՌԴ-ի շուրջ օղակը սեղմելու համար այս անգամ Ադրբեջանին չի զսպի:

-Տեսեք՝ Ադրբեջանն է սկսել խոսել, իսկ խոսելը սկսել է, որովհետև պատերազմից է վախենում: Ինքն է վախենում պատերազմից: Ինքը ապրիլին հրահրեց, և իրենք կրեցին մարդկային ու նյութական ավելի մեծ կորուստներ: Գիտեք՝ միշտ էլ այդպես էլ լինելու, ինչքան էլ իրենք ուժեղանան: Իրենք միշտ էլ ուզելու են պատերազմով լուծել հարցը, բայց այս հարցը պատերազմով չի լուծվելու: Եթե, կրկնում եմ, սկսեն պատերազմով, ուրեմն կորցնելու են ևս տարածքներ:

 

 

 

 

https://www.tert.am/am/news/2018/02/20/badasyan/2619097?fbclid=IwAR1RuSjM-4pdkUpBtD5e2jUotJBtfNcqB2UugjBNxD_Q51toz1cy_9pCf3E

Be the first to comment on "Եթե պատերազմ սկսեցին՝ կապիտուլացնելու ենք Բաքուն, ու սա դեկլարացիա չէ. Վահան Բադասյան"

Leave a comment

Your email address will not be published.


*