«Չեմ հավատում մշակութային օդը տարիներ շարունակ ապականած Հայկ Մարությանին». Հովիկ Աֆյան

Գրող Հովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Այո, Թամանյանի նախագծում Օպերան կա, բայց կողքի սրճարանները չկան։ Բայց Մեսչյանի երգում էլ Հայկը պարտվեց ոսոխ Բելին… Այո Օպերայի (ես դիտմամբ եմ այս բառը մեծատառ գրում) հարակից սրճարաններն այս տեսքով հակամշակութային են, բայց մշակույթը վերադարձնողը Հայկ Մարությա՞նն է։

 

 

Այո, գազոնը, ի դեպ ծառը չէ, գազոնը, կանաչ է, բայց չէ՞ որ դոլարն էլ կանաչ է եւ ես շատ կուզեմ տեսնել մի մարդու, որն այս երկու կանաչների մեջ կընտրի գազոնը։ Այո, ինձ ավելի շատ հետաքրքրում է Օպերայի ներսը, որտեղ հրաշալի երգիչներ քիչ են մնացել, քան դուրսը, որտեղ նույնիսկ հրաշալի սրճարաններ կան։

 

 

Այո, ես վստահ եմ, որ նույնիսկ Բաղդադի բազարի պահեստներից մեկում կարելի է այնպես Դոն Ժուան երգել, որ կանայք ազատվեն չադրայից։ Եվ այո, ես ուզում եմ, որ մաքուր մշակութային օդ լինի, բայց չեմ հավատում այդ օդը տարիներ շարունակ ապականած Հայկ Մարությանին»:

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Աղբյուր՝

Hovik Afyan

 

 

Այ էծ օդը հիմա մաքրում են քո նման սրիկաներից, կեղտոտ անասուն երկու կոպեկի համար ձեզ վաճառում եք ու դառնում ազգի դավաճան, ատելի…

 

 

Անհավանական կլիներ 5Ալիքի աշխատակցից որևէ դրական բան լսել՝ «…ովքեր են տերերը…» (Հախվերդյան)

Be the first to comment on "«Չեմ հավատում մշակութային օդը տարիներ շարունակ ապականած Հայկ Մարությանին». Հովիկ Աֆյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ