Այո, ցածր են աշխատավարձերը, բայց կա պետությանը օգնելու միսիոներական բաղադրիչ, մարդը հպարտություն պետք է զգա Հայաստանի համար աշխատելիս. Հակոբ Արշակյան

Այո, ցածր են աշխատավարձերը, բայց կա պետությանը օգնելու միսիոներական բաղադրիչ, մարդը հպարտություն պետք է զգա Հայաստանի համար աշխատելիս. Հակոբ Արշակյան

Հարցին՝ ինչպե՞ս եք պրոֆեսիոնալ կադրերին բերելու նախարարություն, երբ մասնավորում ավելի բարձր աշխատավարձեր կան, նախարարը պատասխանեց. «Երկու առաջնահերթություն կա:

 

 

 

Մեկը պետությանը օգնած լինելու բաղադրիչն է, միսիոներական բաղադրիչն է, որը շատ կարևոր է: Այո, հիմա ցածր են աշխատավարձերը: Մենք դրա վրա աշխատում ենք, բարձրացնելու ենք աշխատավարձերը: Սկսնակների համար աշխատավարձերը բարձր են, բայց ղեկավարների համար՝ ցածր:
Երկու շաբաթ առաջ աշխատանքի մասին հայտարարություն էի տարածել և 2000-ից ավել ռեզյումեներ ստացանք. շատ լուրջ մարդիկ են դիմել: Նույնիսկ նստում ենք, իրար ենք նայում, թե ինչի է այս մարդը դիմել: Դիմել է, որովհետև հպարտություն է զգում Հայաստանի համար աշխատելիս, միսիա է տեսնում իր աշխատանքի մեջ: Դա նորություն չէ, ԱՄՆ-ում մարդիկ պրոֆեսիոնալ կարիերան ընդհատում են, գնում են մի քանի անգամ ցածր աշխատավարձով պետության համար են աշխատում»:

 

 


Ըստ Հակոբ Արշակյանի՝ իրենք ճիշտ սանդղակավորելու են աշխատավարձերը, քննարկում են աշխատավարձերի բարձրացման հարցը, շուկային «համահունչ թվեր» են լինելու:
Խոսելով «Յութուբը» հարկելու վերջերս իր կողմից արված հայտարարության մասին՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ «Հայաստանում Հարկային օրենսգիրքը միկրոբիզնեսը չի հարկում, դրանից ավել հարկում է»:

 

 

 


«Սա համակարգային հարց է, ինչո՞ւ է հասարակությունը վախենում հարկ վճարելուց: Սա հարկեր վճարելու ու հարկեր գանձելու նախկին սխալ տրամաբանությունից է բխում: Մարդը պետք է հպարտություն զգա, որ հարկ է վճարում: Երբ ես իմ ընկերությունը գրանցեցի, առաջին հարկը վճարելուց ես տոնում էի, տոնում էի, որ հարկ եմ վճարել պետությանը: Հպարտություն պետք է լինի, որ կարողանում ես գումար աշխատել, աշխատանքով ապահովել մյուսներին ու հարկ վճարել»,- ասաց նախարարը

 

 

Աղբյուր՝

True News

 

…եթե քո կեսի չափ մտածեն,  շատ բան կփոխվի և լավ արդյունքների կհասնեն…

Be the first to comment on "Այո, ցածր են աշխատավարձերը, բայց կա պետությանը օգնելու միսիոներական բաղադրիչ, մարդը հպարտություն պետք է զգա Հայաստանի համար աշխատելիս. Հակոբ Արշակյան"

Leave a comment

Your email address will not be published.


*