«Սովորեք մեկ անգամ գոնե մերժել ռոբասերժիկների շինած TV-ները». Արթուր Հայրապետյան

Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

«Էն, որ ֆեյսբուքյան տիրույթում ռոբասերժիկ վարձկան լրագրողներին քլնգելու ողջ պատասխանատվությունն էլի թողել եք ակտիվի վրա, ինչ-որ տեղ հասկանում եմ… բայց որ քննադատություններն ականջի հետև գցած, «դուխով» նստում եք էդ քննադատվողների հետ ու յանի բանավիճում, արդյունքում այլ բան չի մնում, քան էն, որ էդ ոչ պրոֆեսիոնալ վարձկաններն էլ ձեզ հավեսով «օգտագործեն»՝ իրենց սարքվելիք հաղորդումների դիմաց ծիտիկ նկարելով:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Ակամայից հարց ա առաջանում` մենք ենք սխալ, թե դուք եք ճիշտ, որ ապահովում եք շոՅուի կայացումը` պատեհ առիթը բաց չթողնելով եթերից մեկ անգամ էլ երևալու… բա ձեր սկզբունքներն ուր մնացին։ Մերժում էիք աջ ու ձախ բոլոր վարձկաններին, բայց ինչպես երևում է նույն թափով էլ ընդունում եք, մենակ թե դեմքներդ մի անգամ էլ ժողովրդին ի ցույց դնեք։

 

 

Սովորեք մեկ անգամ գոնե մերժել ռոբասերժիկների շինած TV-ները։ Վատ դրության մեջ դուք եք հայտնվում, ինձ ինչ… ձեր համար եմ ասում, մասնավորապես` իմքայլականների.. Հաստատ պակասորդ չեք տա»:

 

 

 

Աղբյուր՝ Артур Хайрапетян

Be the first to comment on "«Սովորեք մեկ անգամ գոնե մերժել ռոբասերժիկների շինած TV-ները». Արթուր Հայրապետյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ