ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթում Մարտի 1-ի գործով նախաքննության տվյալների հրապարակման դեպքի առթիվ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 15-ին տարածած պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության` լրատվամիջոցներին խնդրելով զերծ մնալ դատավարության որոշ անբարեխիղճ մասնակիցների կողմից տեղեկությունների արտահոսքի արդյունքում «հասանելի» դարձած` նախաքննական գաղտնիք պարունակող տվյալների հրապարակումից:

 

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից՝ չնայած նախազգուշացմանը` նույն «Ժողովուրդ» օրաթերթի հերթական` մարտի 16-ի համարում տպագրվել է «Սերժ Սարգսյանն էլ 0038 հրամանը կարձակեր. Մարտի 1-ի գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքը» վերտառությամբ հոդվածը, որում տեղ են գտել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` որպես վկա հարցաքննության արձանագրություններից հատվածներ:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Նկատի ունենալով, որ կատարվածում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից մարտի 16-ին հարուցվել է քրեական գործ:

 

 

Աղբյուրը ` armtimes.com

Be the first to comment on "ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «Ժողովուրդ» օրաթերթում Մարտի 1-ի գործով նախաքննության տվյալների հրապարակման դեպքի առթիվ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ