Լուսինե Բադալյանը իր համեստությամբ եւ բարեկրթությամբ լրագրողական էթիկայի դաս տվեց Անժելա Թովմասյանին իր իսկ հաղորդման շրջանակում

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ԲՀԿ-ի խոսափողն է, ԲՀԿ-ի շահերի քարոզիչն է, ասել է թե` Գագիկ Ծառուկյանի շահերի և քաղաքական հայացքների ու դիրքորոշման քարոզիչն ու պաշտպանը։ Հայտնի է նաև, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է։

 

 

 

Այստեղից հետևություն. քանի որ հ/ը սեփականատերը Ծառուկյանն է, ուրեմն եթերային քաղաքականությունն ու ողվածությունը որոշողն էլ է Ծառուկյանը։ Հետևաբար` այն, ինչ անում է եթերում թովմասյանանժելա կոչված այս «հեռուստալրագրողը», ոչ այլ ինչ է, քան պետության կայացման դեմ ուղղված նենգադուլ /саботаж/, բարոյական, մարդկային նորմերը ոտնահարելով` երկրի նոր ղեկավարության հեղինակազրկում, պետականության հիմքերի խարխլում։

 

 

Չեմ կարծում, թե Ծառուկյանը չի դիտում այս «քաղաքագետի» հաղորդումները և այս «քաղաքագետն» էլ ամեն ինչ անում է ինքնագլուխ, առանց շեֆի «добро»-ի։ Եվ այս դեպքում ես հարցնում եմ. Ծառուկյանը սատարու՞մ է Փաշինյանին, հեղափոխությա՞ն կողմն է` ինչպես հավաստում է ամեն առիթով, թե՞ գործում է նրա դեմ և խոսքի ազատությունն օգտագործում է ի նպաստ ռևանշի ձգտողների։

 

 

ՀԳ.Նայեք այս աղջկա հաղորդումները, ուշադիր հետևեք, թե որ հյուրին ինչ հարցեր է ուղղում, ում հետ ինչ տոնով է վարում իբր զրույցը, ում է սադրում և ում է առանց ընդհատելու հնարավորություն տալիս խոսելու և կհամոզվեք իմ ճշմարտացիության մեջ…

 

https://web.facebook.com/watch/?v=253968165481815

 

https://web.facebook.com/ArmenianHighlands/videos/253968165481815/?t=285
Alexandr Sayadyan

 

 

Միշտ արդարամիտ ու ճշմարտացի մեր շատ սիրելի Լուսինե Բադալյան, դժվար չի նայել երկուսի աչքերին ու հետևել ժեստերին, մեկը՝ արդարամիտ, մյուսը՝ ծախված ու գնված լրագրող, ու մակարդակն էլ հաստատ գլխում չէ, պարզ էլ չէ թե մարմնի ո՞ր մասում է…

Be the first to comment on "Լուսինե Բադալյանը իր համեստությամբ եւ բարեկրթությամբ լրագրողական էթիկայի դաս տվեց Անժելա Թովմասյանին իր իսկ հաղորդման շրջանակում"

Leave a comment

Your email address will not be published.


*