Եթե կարողանանք թամանյանական ազնվությունը պահենք, շատ լավ կլինի. Արթուր Մեսչյան

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ճարտարապետության ակադեմիկոս, Երևանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել ճարտարապետներ, ուսանողներ և հարազատներ`ճարտարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար: Միջոցառմանը մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

 

 

 

Լրագրողների հետ զրույցում Մեսչյանն ասաց, որ թամանյանական նախագծին 2019 թվականին վերադառնալը շատ բարդ է, այլ բան է՝ թամանյանական ճարտարապետական արժեքային համակարգին վերադառնալը.

«Ճարտարապետությունը երբեք չի կանգնում, զարգանում է, ձևափոխվում է: Որպես մեր կյանքի իրավիճակ և միջավայր, որի մեջ մենք ապրում ենք, եթե կարողանանք այդ թամանյանական ազնվությունը պահել, կլինի շատ լավ»,-ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:

 

 

 

 

Ըստ նրա՝ քաղաքը նույն ձևով պահպանել հնարավոր չէ, որովհետև կյանքն է փոխվել, այլ իրավիճակում ենք հիմա ապրում.

«30 հազարանոց քաղաք չենք էլ, կարևորը միջավայրը, որի մեջ ձեզ պարգևած է ապրել,  լինի այն աստիճան սիրված ու գրագետ, ոնց որ ժամանակին մտածում էր Թամանյանը»,-ընդգծեց Արթուր Մեսչյանը:

 

Աղբյուրը ` shantnews.am

Be the first to comment on "Եթե կարողանանք թամանյանական ազնվությունը պահենք, շատ լավ կլինի. Արթուր Մեսչյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ