Ահռելի աշխատանք կա, բայց հուսով եմ` 20 օրվա մեջ կանաչ գազոնը կլինի

 

 

 

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Օպերայի տարածքի 5 սրճարաններից 3-ն ապամոնտաժվել են:

Ի՞նչ է լինելու մյուսների հետ. հարցին պատասխանելով՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասել է, որ մյուսների պարագայում էլ առաջ են շարժվելու միայն օրենքի շրջանակներում:

Հիշեցնենք, որ սրճարաններից 2-ը դատարան են դիմել՝ ապամոնտաժման աշխատանքները կանխելու և գործուներությունը շարունակելու նպատակով:

 

 

 

Բարեկարգման, այգու վերականգման ժամկետների վերաբերյալ SHANTNEWS.am-ն այսօր հարցեր է ուղղել նաև Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանին.

«Էստեղ շատ-շատ, ահռելի աշխատանք կա անելու: Ամենը բետոնապատ է, աշխատատար ժամանակ է, բայց հուսով եմ` մինչև 20 օրվա մեջ էս ամեն ինչը մաքրված, կանաչ գազոնն արդեն պատրաստ կլինի: Պայմանագիր կնքելուց հետո մրցույթները կհայտարարենք, կիրականացնենք մայթերի, եզրաքարերի սալիկապատման աշխատանքները: Էս ամեն ինչը դուք չեք տեսնի, շատ սեղմ ժամկետնում ամեն ինչը կվերանա, և Օպերայի էս տարածքը կարգին տեսք կունենա: Բաց, սիրուն, ազատ տարածք կլինի», – ասել է Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

 

 

 

Աղբյուրը ` shantnews.am

Be the first to comment on "Ահռելի աշխատանք կա, բայց հուսով եմ` 20 օրվա մեջ կանաչ գազոնը կլինի"

Leave a comment

Your email address will not be published.


*