Այսօր Հաց Բերողի հիշատակի օրն է, բռնակալական ռեժիմի ևս մեկ զոհ

 

 

https://web.facebook.com/sargisteryesayan/videos/2334335043466533/?t=460

 

 

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, часть тела крупным планом

 

Ո՞վ է ասում՝ Հայաստանւմ
Հացին կարոտ մարդ չի մեռնում,
Հայաստանում հայ քաջերին
Հաց տանո՛ղն է անգամ մեռնում:

Ու մեռնում է
Ո՛չ թե թուրքի փամփուշտներից,
Այլ հոռացած
Իշխանության օրենքներից:

Ո՞վ է ասում,
Թե հերոսը նա՛ է միայն,
Ով մեռնում է մարտի դաշտում:
Չէ՞ որ նաև հերոս է նա,՛
Ով հերոսին
Հաց է տանում կյանքի գնով,
Ով քաջերին սնում հացով,
Բայց մեռնում է սով ապրելով:

Հայաստանը
Սով է ապրում լոկ մարդկությա՛ն,
Բայց ապրում է
Մեծ հույսերով նոր արթնության:
Ու չեմ ուզում այսօր սգալ,
Թե՝ Արթուրը մեռավ անձայն,
Սարգսյանը ապտակ տվեց,
Որ արթնանա ողջ Հայաստան:

Հաց բերողը սոված մեռավ,
Որ հայ ազգը
Գինն իմանա « էժան » հացի,
Որ հայ ազգը գնահատի
Անգին գինը հերոսների՝
Պավլիկ — Արամ — Արայիկի,
Սեֆիլյանի ու շատ այլոց
Արյուն թափած անպարտների:

Ոմանց անգամ թո՛ւրքը փորձեց
Հալածել ու կյանքից զրկել
Սեգ Շուշիի խավար բանտում,
Բայց չմեռա՛ն, բայց չմեռա՜ն
Ո՛չ տանջանքից ու ցավերից,
Ո՛չ էլ սովից ու ծարավից…

Եվ ինչքա՛ն է հայը հոգնել
Այս անօրեն օրենքներից,
Որ քաջերին հաց տանողը
Լո՜ւռ մեռնում է հացադուլից…

Մե՛ծն Սևակ, քեզ խնդրում եմ,
Որ հենց հիմա դու վեր կենաս
Ու քո գրչի հզոր ուժով,
Ճշմարտության բարձր ձայնով
Հայաստանը հիմքից շարժես,
Մեր աչքերը նորից բացես
Ու բղավես, ու մեզ ասես,
Եթե մեռնել, ապա ինչպե՞ս…

Եթե մեռնել, ապա այնպես,
Որ կյա՛նք փրկել, ոչ թե սպանել,
Եթե մեռնել, ապա այնպես,
Որ մահանալ, բայց… չմարե՜լ:

Ե՛վ գրում եմ, և՛ բարկանում
Ու ինքս ինձ խիստ հայհոյում,
Որ Արթուրի խիզախ մահը
Մեռածների հետ եմ դասում:

Պետք չէ՛ դասել,
Պետք է դասե՛ր, դասե՜ր քաղել
Հաց բերողի քաջությունից:
Պետք չէ՛ լացել,
Պետք է նորի՜ց վերածնվել
ԿԱՐՄԻՐ հացի զորությունից…

Արմեն Երիմյան

 

 

 

Հանգիստ հանգչիր, ՀԱՑ ԲԵՐՈՂ ՏՂԱ։Գիտես ,ինչքան մարդ երջանիկ կլիներ,որ այսպես կոչեին իրենց

Be the first to comment on "Այսօր Հաց Բերողի հիշատակի օրն է, բռնակալական ռեժիմի ևս մեկ զոհ"

Leave a comment

Your email address will not be published.


*