«Բումերանգի օրենքը գործում ա ապեր»․ Արտյոմ Հակոբյանը «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման մասին

Ռեժիսոր Արտյոմ Հակոբյանն անդրադարձել է Հրաչ Քեշիշյանի Ինստագրամում կատարած գրառմանն ու խոսել «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման մասին։

 

 

 

« Հրաչ Քեշիշյանի գրառումն է Ինստագրամում։ Գրառումը իր մեջ դժգոհության տարր է պարունակում, հատկապես «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման հետ կապված։ Դեղինով ընդգծել եմ այն հատվածը, որի վերաբերյալ հարց ունեմ։ Հրաչ ջան, այդ սրճարանի սեփականատերերից մեկը, որը նաև Արմենիա Հ.Ը. սեփականատերերից է, 2018 թ-ի ապրիլյան հեղափոխությանը իմ ակտիվ մասնակցության համար, այսինքն՝ քաղաքական հայացքների անհամապատասխանության հիմքով, հրահանգ էր տվել դադարեցնել Արմենիա հեռուստաընկերության հետ իմ ունեցած պայմանագիրը “3OFF” ժամանցային հաղորդման վերաբերյալ, և իմ ծրագիրը փակվեց։

Բնականաբար ես որոշ ժամանակով անգործ մնացի։ Ինչպես դու ես արտահայտվել քո գրառման մեջ ՝ «առանց քննարկելու, չառաջարկելով ալտերնատիվ, կամ որոշակի փոխհատուցում, հենվելով պայմանագրի դադարեցման իր միակողմանի իրավունքի վրա, ուղղակի վատություն անելով ինձ»։ Հիմա հարցը՝ բա ինքը չէ՞ր մտածում, որ սխալ ա վարվում։ Հ.Գ. Բումերանգի օրենքը գործում ա ապեր»:

 

 

 

 

 

 

 

Օպերային թատրոնի հարակից տարածքում շարունակվում են սրճարանների ապամոնտաժման աշխատանքները: Ի տարբերություն նախորդ երկու օրերի, քաղաքապետարանի աշխատակիցները դիմադրության չեն հանդիպում:

 

 

Երեկ իրավիճակը լարվել էր այն աստիճան, որ նույնիսկ բախումներ տեղի ունեցան սրճարանների աշխատակիցների, այնտեղ հավաքված այլ քաղաքացիների եւ իրավապահների միջեւ: Դրա հետեւանքով հիվանդանոց էին տեղափոխվել երեք անձինք՝ մեկ քաղաքացի, որն աշխատել է ապամոնտաժված սրճարաններից մեկում, եւ երկու ոստիկան:

 

 

 

Be the first to comment on "«Բումերանգի օրենքը գործում ա ապեր»․ Արտյոմ Հակոբյանը «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*