Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի,  հրապարակեց նրա խափանման միջոցի գործով որոշումը:

Նշենք, որ դատարանը Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՔԾ-ի միջնորդությունը ստանալուց երկու օր հետո, երեկ՝ մարտի 14-ին, հեռացել էր խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու և փաստորեն, բավարարել է այն:

 

 

 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

 

 

 

 

2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:

Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:

 

 

 

Աղբյուրը ` hetq.am

Be the first to comment on "Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երկու ամսով"

Leave a comment

Your email address will not be published.


*