ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանի հիմնադրամն իր վրա է վերցրել վիրավոր զինվորների ֆինանսավորման հարցը

 

 

 

Ավելի քան մեկ տարի է, ինչ Հայաստանում գործում է կարեւորագույն մի կենտրոն՝ Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնը, սակայն, որքան էլ տարօրինակ է, կենտրոնի ամբողջական ֆինասավորման հարցը լուծված չէր, եւ վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգում էին անհատ բարերարները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը գրեթե լուծել է Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնի ֆինանսավորման հարցը:

 

 

 

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ կենտրոնի այս տարվա ծախսերի մոտ 60 տոկոսն իր վրա է վերցրել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, իսկ մյուս մասը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Արդյունքում, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի եւ ՊՆ-ի աջակցությամբ տարեկան շուրջ 1300 զինվոր հնարավորություն կունենա ամբողջովին անվճար ստանալ լիարժեք վերականգնողական բուժում։ Ի դեպ, նշենք, որ բացի առողջական խնդիրներից կենտրոնում զբաղվում են նաեւ վիրավոր զինվորների ուսումնական, սոցիալական, իրավական խնդիրներով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վիրավոր զինվորների խնդիրները գտնվում են անմիջական ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մի քանի անգամ այցելել է Զինվորի տուն, ծանոթացել առկա խնդիրներին եւ հանձնարարել է ոչ միայն հրատապ լուծել կենտրոնի ֆինանսավորման խնդիրը, այլեւ համակարգային լուծումներ տալ վիրավոր զինվորների խնդիրներին:

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/885620/?fbclid=IwAR22zOrfUKc4Cwqyh9FiFTYozre8WoGENl3dy4FfHxjeeaVn2IMHGPBUsWU

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանի հիմնադրամն իր վրա է վերցրել վիրավոր զինվորների ֆինանսավորման հարցը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ