Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության մանկաբարձության և գինեկոլոգիայի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Լեյլա Ադամյանը Մոսկվայում կատարել է 36–ամյա կնոջ ձվարանների վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման վիրահատություն։ Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ, ՏԱՍՍ–ին են հայտնել կենտրոնի մամուլի ծառայությունից։

 

 

«2019 թվականի մարտի 6–ին Ռուսաստանում առաջին անգամ Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի (տնօրեն` ՌԳԱ ակադեմիկոս Գ.Սուխիխ) հիմքի վրա ակադեմիկոս Լ.Վ.Ադամյանն իրականացրել է բացառիկ վիրահատություն` նա վերականգնել է ձվարանների վաղաժամ անբավարարությամբ տառապող 36–ամյա կնոջ վերարատադրողական ֆունկցիան»,– ասվում է մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Ճշտվում է, որ վիրաբուժական միջնորդության մեթոդիկան առաջարկվել է 2010 թվականին մի խումբ ճապոնացի գիտնականների կողմից պրոֆեսոր Կազուխիրո Կավամուրայի գլխավորությամբ և հետագայում հավանության է արժանացել և փորձարկվել է Իսպանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Մեքսիկայում և Ճապոնիայում։

 

 

Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ այսպիսի վիրահատության անցկացումը թույլ է տալիս 40-45–ամյա կանանց և ձվարանների վաղաժամ անբավարարությամբ տառապող կանանց ունենալ գենետիկորեն հարազատ երեխաներ։

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Աղբյուրը ` newsarmenia.am

Be the first to comment on "Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ