Լիքը մարդիկ տառապում են հիվանդությունով, առողջություն են կորցնում, որովհետև Երևանի թոքերն ու այգիները գրավված են

Քաղաքգետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Այս նկարից լավ ոչ մի տեքստ ու խոսք չի ներկայացնի, թե ինչպես են Ռոբերտ Քոչարյանն ու նրա հաջորդները ավերել Երևանը: Ու ես այդ ավերը հանդուրժելու ցանկություն չունեմ, որովհետև լիքը ծանոթ ու հարազատ ուռուցք ունի ու տառապում է, լիքը մարդ առողջություն է կորցնում, որովհետև Երևանի թոքերը՝ այգիներն ու բուսականությունը վերացված է:

Ու որևէ մեկի սուրճ խմելու իրավունքը չի կարող բարձր լինել, քան հանրության, մեր երեխաների առողջության շահը»:

Հիշեցնենք, որ օպերայի հարակից տարածքում տեղի են ունենում սրճարանների ապամոնտաժման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որն Օպերայի սրճարանները ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգվելու և կանաչապատվելու է։

 

 

 

 

Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ, արդյունքում՝ տարածքը կստանա իր վերջնական տեսքը։
Լուսանկարում ցուցադրված է, թե ինչպիսի տեսք կունենա տարածքը արդեն այս գարուն։

 

 

 

Be the first to comment on "Լիքը մարդիկ տառապում են հիվանդությունով, առողջություն են կորցնում, որովհետև Երևանի թոքերն ու այգիները գրավված են"

Leave a comment

Your email address will not be published.


*