…ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այլևս ոչ մի բռնություն

Հայաստանն այլևս նույնը չէ։ Այսօր տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է Ազատության հրապարակում ոստիկանության ծառայողը ոտքով ու ձեռքով հարվածում քաղաքացուն:

 

 

 

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի վերաբերյալ սկսվել է ծառայողական քննություն, իսկ ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

 

 

Այլևս ոչ մի բռնություն։

 

 

На данном изображении может находиться: 4 человека, текст

 

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձանագրել է, որ Օպերայի հարակից տարածքից բերման է ենթարկվել 19 անձ։ Բերման ենթարկվածներից 17 անձ վարչական բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, 1 անձ՝ դիտավորությամբ գույքը ոչնչացնելու, 1 անձ՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

 

 

 

Բերման ենթարկված 17 անձ արդեն ազատ է արձակվել, 2 անձի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

 

 

 

 

Աղբյուր՝ Grigor Yeritsyan

 

Ճիշտն ասած լսում էի թե ինչ էին հայհոյում ոստիկաններին, չեմ էլ կարող մեղադրել:Ցուցարարը իրավուք չունի հայհոյելու ոստիկանին և ոստիկանն էլ իրավունք չունի ծեծելու որևէ քաղաքացու, բայց ոստիկանը կարգի հրավիրելու իրավունք ունի վստահաբար…
Հայհոյող անհատը,ըստ իս,կարգ է խանգարում և եթե շարունակի հայհոյելը, երևի պետք է որ բերման ենթարկվի…

Be the first to comment on "…ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Այլևս ոչ մի բռնություն"

Leave a comment

Your email address will not be published.


*