ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել

 

 

 

Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։

 

 

 

Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։  Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը: Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։

 

 

 

 

 

Կինը սիրով ընդունել է այն։ Նշենք, որ Սվետլանա Հարությունյանը աշխատում էր սրճարաններից մեկում։

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Ամբողջական՝armlur.am

 

Տուժող Սվետլանա Հարությունյանը աշխատում էր սրճարաններից մեկում: Արդեն աշխատանքի նոր առաջարկ է ստացել և ընդունել:

Be the first to comment on "ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի քաղաքապետը կնոջ հետ կեսգիշերին հիվանդանոց է այցելել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ