Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները: ՀՔԾ-ի համարժեք պատասխանը…

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հնչեցրած հայտարարություններին ի պատասխան անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

 

 

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից երբևիցե արված յուրաքանչյուր հայտարարություն, այդ թվում` բանակը մարտի 1-ի դեպքերին ներգրավելու, դրա արդյունքում սահմանին հերթապահություն իրականացնող զինվորներին ժամանակին չփոխարինելու, բանակի կողմից մարտական փամփուշտներով լիցքավորված հրազեն կիրառելու և մասնավոր միջոցների հաշվին զինվորականներին գումար բաժանելու վերաբերյալ, հիմնված է բացառապես քրեական գործի շրջանակներում դատավարական ընթացակարգերով ձեռք բերված հավաստի ապացույցների վրա:

 

 

 

 

Հուսով ենք, որ մոտ ապագայում բոլոր այդ ապացույցները կհետազոտվեն հրապարակային դատաքննության ընթացքում, և պաշտպանական կողմն այլևս զրկված կլինի սուտ տեղեկություններ տարածելու միջոցով հանրությանն ապակողմնորոշելու փորձեր անելու հնարավորությունից:

 

 

 

Այս ամենից հետո մնում է ենթադրել միայն, որ Ռուբեն Սահակյանը կամ չի ծանոթացել քրեական գործի նյութերին, կամ ծանոթացել է, սակայն դրանք ներկայացնում է խեղաթյուրված` մոլորեցնելով հանրությանը, կամ էլ ծանոթացել է, սակայն որոշ օբյեկտիվ պատճառներով ունակ չէ ընկալել դրանց բովանդակությունը, ինչն ավելի մտահոգիչ է, քանի որ այդ պարագայում կստացվի, որ նա խաբում է ոչ միայն հանրությանը, այլ նաև  իր վստահորդին:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները:

 

 

 

Աղբյուրը ` arm-life.ru

Մարդու ապրած կյանքը դաջվում է իր դեմքին-խոսքեր չունեմ

Be the first to comment on "Չենք ուզում, իհարկե, Ռուբեն Սահակյանին հակադարձել իր իսկ ցածրորակ արտահայտություններով, փոխարենը նրան կոչ ենք անում չանցնել կոռեկտության ու փաստաբանական էթիկայի սահմանները: ՀՔԾ-ի համարժեք պատասխանը…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ