Էս հլը 100-500 հազար դոլարանոց կաֆե-մաֆե է ետ գցած, ու հենց կաթից կտրում են, ղժժոցները ելնում է, դուք պատկերացնու՞մ եք, որ միլիոնավոր, միլիարդավոր դոլարների «հալալ քրտինքով» աշխատած կալվածքների, գործարանների ու հոթել-ռեզորթների մասին հարցեր սկսեն տալ, ինչ է լինելու

Լակմուս

Էս օպերայի կաֆե-ռեստորանների ֆոնին կռահում ե՞ք՝ ինչ խորքային զավթում կա պետության: Էս հլը 100-500 հազար դոլարանոց կաֆե-մաֆե է ետ գցած, ու հենց կաթից կտրում են, ղժժոցները ելնում է, դուք պատկերացնու՞մ եք, որ միլիոնավոր, միլիարդավոր դոլարների «հալալ քրտինքով» աշխատած կալվածքների, գործարանների ու հոթել-ռեզորթների մասին հարցեր սկսեն տալ, ինչ է լինելու:

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Անցումային արդարադատությունը, քաղաքական եւ տնտեսական լյուստրացիան այլընտրանք չունեն, դրանք են համակարգային բարեփոխումների մայրուղիները: Այժմյան նոր պաշտոնյաների կամ փոխված կառավարության ու ԱԺ անդամների բարեխղճությունը կամ փչացած չլինելը անբավարար է անվերադարձ եւ արմատական բարեփոխումների համար: Ինստիտուցիոնալ, իրավական, վարչարարական խորքային բարեփոխումներ են պետք, որպեսզի ետ՝ պետության զավթմանը վերադարձի ճամփեքը հիմնահատակ քանդվեն:

 

 

Ասածս լիրիկական կենաց չէ, սա իմ մանկական երազանքը չէ, աղետը կասեցվել է, խափանվել է, բայց առաջ գնալու համար անցումային արդարադատություն է պետք, մեր երկրի առանձնահատկություններից բխող բաղադրիչներով, պողպատե, անխնա, անզիջում հետեւողականություն, դատական իրական իշխանություն եւ այլն: Այդ է պատճառը, որ բացահայտ եւ ծպտյալ սերժաբարոները եւ գյալմառոբիստները հիստերիկ ջղաձգության մեջ են ընկնում հենց լսում են «անցումային արդարդատություն» բառակապակցությունը:

Ձեր Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ, թե՞ նախարար, չեմ հիշում, մի խոսքով …

 

 

 

Աղբյուր՝Levon Barseghyan

Be the first to comment on "Էս հլը 100-500 հազար դոլարանոց կաֆե-մաֆե է ետ գցած, ու հենց կաթից կտրում են, ղժժոցները ելնում է, դուք պատկերացնու՞մ եք, որ միլիոնավոր, միլիարդավոր դոլարների «հալալ քրտինքով» աշխատած կալվածքների, գործարանների ու հոթել-ռեզորթների մասին հարցեր սկսեն տալ, ինչ է լինելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ