Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ խմբակցությունը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը միակողմանի էր ու չէր բավարարում մեր ժողովրդի պահանջներին։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Դա միակողմանի, ասենք թե, որոշում էր ու մեզ համար այդ հայտարարությունն անընդունելի է»,- մասնավորապես ասաց Ծառուկյանը:

Նա նշեց, որ Արցախի մասով այդ հայտարարությունը կիսատ մնաց, ոչ մի լիարժեք պատասխան չեղավ․

«Դա, ասենք թե, Ալիեւը լիարժեք ընդունեց Մինսկի խմբի, ասենք թե, համանախագաների հայտարարությունը, բայց մեր մասով անհասականի էր, լիարժեք պատասխան չկա»։

 

 

 

Խոսելով հայտարարությունից հետո եղած արձագանքների մասին՝ Ծառուկյանն ասաց, որ մեր կողմը լիարժեք չի պատասխանել Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը․

«Մենք ու Արցախի ժողովուրդը սպասում էինք, որ լիարժեք շեշտադրում պիտի լինի: 29 տարի է՝ հայ ժողովուրդը, արցախցին այդ խնդիրը լուծել է միջազգային բոլոր նորմերը պահելով՝ հիմնական դե ֆակտո անկախ պետություն է, ոնց Արցախն ա, նույնն էլ Ադրբեջանն ա։ Ասենք թե դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների սեղանին։ Մեր ժողովուրդը Արցախը հենց այնպես չի վերցրել, մեր ժողովրդը արյան գնով ա վերցվել»։

 

 

 

 

Ադրադառնալով «Եդինայա Ռոսիա» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները հուշագրի թարմանցմանը՝ Ծառուկյանն ասաց․

«Հիմնական մեր գործընկերը Ռուսաստանն է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք՝ այդ հարաբերությունն ավելի ջերմացնելու, ամրապնդելու, որ դա ոչ թե, ասենք թե, միայն խոսքեր, բաժակաճառեր լինի, այլ գործնական, ներդրումային լինի, հիմնական բոլոր հարցերով այդ աշխատանքները կատարում ենք, ապրիլի 14-ին էլ հրավիրել ենք կուսակցության ղեկավարներին, համատեղ կքննարկենք, որ միասնական գործունեություն կատարենք»,-ասաց Ծառուկյանը։

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Աղբյուրը ` armtimes.com

 

Համապատասխան , ասենք թե դու ուր Արցախի հարցն ուր, ու մի հատ էլ նորից համապատասխան…

Be the first to comment on "Դե յուրե պետք է Արցախի անկախության հարցը շեշտվի, նոր կարելի է նստել բանակցությունների սեղանի շուրջ․ Գագիկ Ծառուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ