«Փաստորեն, Քոչարյան Ռոբերտի երեխաները իրենց մանկությունն անցկացրեցին ռմբակոծության տակ, որպեսզի այսօր Փաշինյանի Նիկոլի երեխաները ուղղաթիռով ֆռֆռա՞ն». Նարե Գրիգորյանի սկանդալային գրառումը

Նարե Գրիգորյանը ժամեր առաջ արել է հետևյալ գրառումը.

ՄԻ՛ ԴՐԵՔ ՍԿԻԶԲԸ ՆՈՐ ՍՈՒՄԳԱՅԻԹԻ, ՄԻ՛ ԴՐԵՔ ՍԿԻԶԲԸ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

 

 

 

 

Երեկվա իմ առաջարկին՝ երկրի ղեկը վստահել միայն արցախյան պատերազմ անցած մարդուն և դրա մասին ընդունել համապատասխան օրենք, զոմբիները արձագանքեցին հետևյալ կերպ՝ Նարե, հոգիդ մի վաճառիր:

Որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել տրամաբանական կապը՝ իմ առաջարկի և հոգի վաճառելու:

Հոգի վաճառողները դո՛ւք եք, տխմարնե՛ր, որ հայոց երկու պետությունների ճակատագիրը փաստացի դրել եք մի մարդու ոտքերի տակ, ով կյանքում ավտոմատ չի բռնել, ով չգիտի հաղթանակի գինը, ով առհասարակ հեռու է պետական, էլ չեմ ասում՝ դիվանագիտական աշխատանքից:

Պարզ ասում եմ և բոլորիդ ճակատին եմ ասում՝ սկզբում սխալվելը թերևս կարելի էր, բայց հիմա, մեկ տարի անց, երբ ակնհայտ է, որ մարդը իր թիմով անկարող է , քաղաքականապես իմպոտենտ է, միայն զանգակի պես զնգզնգում և թեյնիկի պես թշթշում է, ու գործի չի անում, ով հիմա էլ այս իշխանությունը պաշտպանում է ՝ շարքային տխմար է կամ էլ շողոքորթ:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

Ինձ եք մեղադրում հոգի վաճառոելու մեջ, իսկ դուք ինքներդ հոգի ունե՞ք արդյոք:

Որոշել էի Քոչարյանի անունը չտալ, բայց պիտի ասեմ: Փաստորեն, Քոչարյան Ռոբերտի երեխաները իրենց մանկությունն անցկացրեցին ռմբակոծության տակ, որպեսզի այսօր Փաշինյանի Նիկոլի երեխաները ուղղաթիռով ֆռֆռա՞ն:

Չէ, եղբայր, դա ուղղակի, մեղմ ասած, անարդարություն է, եթե ոչ՝ բարոյական նորմերի խախտում:

Դա տարերային աղետի նման մի բան է:

Եվ այսօր որոշ զոմբիներ, որ ծափահարում են Նիկոլին, ասելով թե նա իբր խաղաղություն է բերում, ասեմ իմանաք, Քյարամ Սլոյանին գլխատած և գլխով ֆուտբոլ խաղացած, Հայկ Թորոյանին կենդանի-կենդանի գլխատած, մորթած վիժվածքը չի կարող հայի հետ հաշտ ու խաղաղ ապրել: Ինքներդ ձե՞զ եք էշի տեղ դրել, թե՞ մի ողջ ժողովրդի:

 

 

 

Նիկո՛լ և մնացածդ, մի՛ դրեք սկիզբը նոր սումգայիթի, մի դրեք սկիզբը նոր ցեղասպանության:

Պահանջում եմ կառավարության անհապաղ հրաժարականը:

 

 

 

Աղբյուրը ` newsday.am

 

Be the first to comment on "«Փաստորեն, Քոչարյան Ռոբերտի երեխաները իրենց մանկությունն անցկացրեցին ռմբակոծության տակ, որպեսզի այսօր Փաշինյանի Նիկոլի երեխաները ուղղաթիռով ֆռֆռա՞ն». Նարե Գրիգորյանի սկանդալային գրառումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ