Երեւանի քաղաքապետարանը 35 հազար դրամով գրառումների գրքույկներ է գնել

«Իտալական բնական (կամ համարժեք) կազմով, կազմը՝ եզրակարված, շապիկի ստորին աջ անկյունում՝ քաղաքապետարանի զինանշանի դաջվածքով (ոսկեփայլ)»․ սա ոչ թե գովազդ է, այլ Երեւանի քաղաքապետարանի գնած օրացույց-օրագիր-օրատետր հավաքածուի տեխնիկական բնութագրից մի հատված։

Քաղաքապետարանը մրցույթի արդյունքում 2017-ի դեկտեմբերին «Բեկոր-Հրատ» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Ումբրեյանի հետ պայմանագիր է ստորագրել 200 հատ «ղեկավարի գրառումների հավաքածու» ձեռք բերելու մասին։ Հավաքածուի մեջ կա օրացույց (շաբաթվա գրառումների գրքույկ), օրագիր (ամենօրյա գրառումների գրքույկ) եւ օրատետր։ Մեկ հավաքածուն գնահատվել է 35․328 դրամ, իսկ գործարքի ընդհանուր գինը կազմել է 7․065․600 դրամ։

 

 

 

Երեւանի քաղաքապետարանից մեզ հայտնել են, որ հավաքածուները պատվիրվել են Տարոն Մարգարյանի օրոք՝ մայրաքաղաքի 2800-ամյակի առիթով: Ըստ պայմանագրի՝ դրանք մատակարարվել են 2018-ի ընթացքում։

Քաղաքապետարանից նաեւ տեղեկացրել են, որ գրքույկները նախատեսված են եղել հոբելյանական միջոցառումների շրջանակում Երեւան ժամանած պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաեւ աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների համար։

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

 

 

 

Աղբյուրը ` hetq.am

 

Պարոն Տարոն Մարոնը էն աշխարհից շարունակում ա մեզ փաստի առաջ կանգնեցնել:Թե բա` 7 միլիոնով 200 բլոկնոտ: Ափսոս չվայելեց… Ստեղ «բոշի յուղ» — ի ասացվածքն էլ սկի չի սազում, որովհետև բոշի յուղը գոնե շատ էր

Be the first to comment on "Երեւանի քաղաքապետարանը 35 հազար դրամով գրառումների գրքույկներ է գնել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ