Հասկացեք վերջապես՝ իրավիճակ ա փոխվել․ Թումանյանը շաուրմա չի, Երևանը պանդոկ չի, Օպերան գիշերային ակումբ չի, Տարոնն էլ քաղաքապետ չի

Այցելած երկրների քանակով և աշխարհագրությամբ քչերը կարող են ինձ հետ մրցել։ Ոչ մի եվրոպական, աֆրիկյան, մերձարևելյան կամ ամերիկյան քաղաքում, այն էլ մայրաքաղաքում, չեմ տեսել, որ մշակութային օջախների՝ օպերաների, թատրոնների, թանգարանների, եկեղեցիների կամ մզկիթների շուրջ տիրի հակամշակութային, սպառողական մթնոլորտ։ Վերջիններս շրջապատված են մշակութային անցուդարձով, միջոցառումներով, բուսականությամբ, բոլորին հասանելի հանրային տարածքներով։

 

 

 

Թումանյանի և Սպենդիարյանի հայացքի ներքո քյաբաբ խեղդողների, բիզնես շահով երևանյան քաղաքային միջավայրը խեղդողների, մեզ առանց թթվածին թողողների ու քաղաքը իրենց հոր դուքանի տեղ դրածների ժամանակը ավարտվել ա։ Հասկացեք վերջապես՝ իրավիճակ ա փոխվել․ Թումանյանը շաուրմա չի, Երևանը պանդոկ չի, Օպերան գիշերային ակումբ չի, Տարոնն էլ քաղաքապետ չի։

 

 

 

Աշխարհը ոտքի տակ տալ անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ մշակութային հաստատությունները պետք է գտնվեն իրենց համապատասխան միջավայրում, դրանց շուրջը չպիտի հնչի ցածրակարգ երաժշտություն, չպետք է գերակայի քյաբաբախորովածային իրարանցումը։

 

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Աղբյուր՝ Grigor Yeritsyan

 

Այսպես է լինելու և ՎԵՐՋ: Հերիք եղավ, բոլ եղավ:

Be the first to comment on "Հասկացեք վերջապես՝ իրավիճակ ա փոխվել․ Թումանյանը շաուրմա չի, Երևանը պանդոկ չի, Օպերան գիշերային ակումբ չի, Տարոնն էլ քաղաքապետ չի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ