Երևանում ամեն ինչի համար տեղ կա բացի մարդկանցից, բացի հանրայինից

Երևանում ամեն ինչի համար տեղ կա բացի մարդկանցից, բացի հանրայինից։ Ամեն ինչ սեփական է, ամեն հողակտորի վրա անհայտ մեկը իրավունք ունի, ամեն անտեր տարածք իր տերը ունի։ Երևանը միշտ սպասարկել է ոչ թե հանրության լայն շերտերի շահը, այլ մի քանիսի նեղ անձնական շահերը։

 

 

 

Տարիներ շարունակ Երևանը հանել են աճուրդի, վաճառել են հնարավորն ու անհնարը, 2800 տարեկան քաղաքը դարձրել են բիզնես շահի սպասարկու, որի բազմադարյա պատմությունից ու մշակույթից բան չի մնացել։ Այգիների փոխարեն սրճարաններ, խաղահրապարակների փոխարեն ավտոտնակներ, կանաչի փոխարեն փոշի ու բետոն, քաղաքային շուկաների փոխարեն սուպերմարկետներ, ծառերի փոխարեն սուրճի ապարատներ, մանկապարտեզների ու դպրոցների փոխարեն սաունաներ ու գրավատներ։ Մեր քաղաքում ամեն ինչից փող են հանում՝ քարից, հողից, ծառից, ջրից։ Ամեն ինչ հանրայինի, մեր հաշվին։

 

 

Ոչ միայն Օպերային հարակից տարածքը, այլև բոլոր զավթված այգիներն ու հանրային տարածքները հերթով, մեկ առ մեկ պետք է վերադարձվեն երևանցիներին։ Հեղափոխությունն արել ենք հանուն արդարության և ոչ մի հետ քայլ չպետք է լինի:

 

 

 

 

Աղբյուր՝Grigor Yeritsyan

Be the first to comment on "Երևանում ամեն ինչի համար տեղ կա բացի մարդկանցից, բացի հանրայինից"

Leave a comment

Your email address will not be published.


*