Լավ լուր է։ Վլադիմիր Կարապետյանին փայլուն ապագա է սպասում, շատ ունակ ու արժանավոր մարդ է։

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ այցի շրջանակներում Վլադիմիր Կարապետյանը մարտի 11-ին հանդիպել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։

 

 

 

Զրույցի ընթացքում քննարկվել են տարբեր հարցեր երկու կողմերի մամուլի ծառայությունների միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՌԴ նախագահի ու կառավարության լրատվական ծառայությունների գործակցությանը, հայ-ռուսական հարաբերությունների շրջանակում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը վերաբերող հարցերի:

 

 

 

Վլադիմիր Կարապետյանը և Դմիտրի Պեսկովը պայմանավորվել են պարբերաբար անցկացնել խորհրդատվական բնույթի հանդիպումներ, որոնք կնպաստեն լրատվության ոլորտում փորձի փոխանակմանն ու կապերի ամրապնդմանը: Նույն օրը Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և ռուսաստանյան փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

 

 

Աղբյուր՝ «Արմենպրես»

Be the first to comment on "Լավ լուր է։ Վլադիմիր Կարապետյանին փայլուն ապագա է սպասում, շատ ունակ ու արժանավոր մարդ է։"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ