Կոչ բոլոր հայերին։ Հայեր ջան դարեր շարունակ մեր պառակտումից միշտ շահել է թշնամին, իսկ մեր միասնությունից միշտ շահել ենք միմիայն մենք

Կոչ բոլոր հայերին։

Հայեր ջան դարեր շարունակ մեր պառակտումից միշտ շահել է թշնամին, իսկ մեր միասնությունից միշտ շահել ենք միմիայն մենք։

Այժմ դուք ուրախ եք, թե ոչ, միևնույն է հաղթել է հեղափոխությունը և հայերի մեծամասնությունը կանգնած է ներկայիս իշխանության կողքին։ Այս կազմը պիտի հաջողի ՀՀ֊ի զարգացումը, առաջընթացը, հաղթանակած դուրս գալը ամեն բնագավառում, այլ տարբերակ չկա։ Այլ տարբերակները կբերեն հիասթափության էնպիսի մեծ ալիք, էնպիսի պառակտում, որ շտկել այլևս…..
Մի խոսքով այլ տարբերակ պարզապես չկա։

Հիմա ըստ էության։

 

 

Այն հակապետական ուժերը, որոնք առողջ քննադատությամբ չեն զբաղված, այն նախկին իշխանավորները, որոնք իրենց կաշին փրկելու հույսը տեսնում են այս իշխանության տապալման մեջ, այն միլիոնատեր պաշտոնյաները նաև հարևան երկրից, ովքեր միջոց չեն խնայում այս իշխանությանը հարվածելու, վարկանիշը գցելու հարցում, նրանք, ովքեր գնել են հեռուստաալիքներ, թերթեր, կայքեր, ու բամբասում կամ խեղաթյուրված իրականություն են ներկայացնում, Արցախ ու կրոն են շահարկում,
նաև մի մաս մեր քաղաքացիների, ովքեր ինչ ինչ պատճառով կասկած ու անվստահություն են տարածում, այդ մարդիկ միասնությունը ճեղքում են, պառակտում մցնում։ Ու այդ մարդիկ օգնում են մեր թշնամիներին՝ թուլացնելով մեր առաջընթացը, ոմանք հատուկ, ոմանք էլ անգիտակցաբար։

 

 

Հեղափոխական մեծամասնությունը չի փոխի իր հաղթանակած կարծիքը, քանի որ ազատության շունչը վայելած, հիասթափությունը ճեղքած, այդ օրերի երջանկությունը ողջ հոգով ապրած մարդը չի կարող փոխվել այլևս ու նորից գնալ հետ դեպի ստրկություն(ոմանք դա հստակ գիտակցում են)։

Եվ այսպես հայերս, քաղաքացիներս, միասնական լինենք, չթողնենք, որ մեզ պառակտեն։ Եթե դիմացինը չի հասկանում դա, հասկացի դու(չէ՞որ դու քեզ ավելի խելացի ես համարում) ու մի վիճի հետը, զրուցի, բացատրի, հոգատար ու հանդուրժող եղիր, ցույց տուր, որ իրեն խաբում են սուտ լուրերով, օգնիր հաղթահարել անհանգստությունը, կասկածը։

Հ.գ.
Միասնությունը ամենաթանկն է, որը նոր ենք ձեռք բերել ու չենք կորցնելու, ինչքան էլ փորձեն։

 

 

 

Աղբյուր՝ Հայրենիքիս Համար

Be the first to comment on "Կոչ բոլոր հայերին։ Հայեր ջան դարեր շարունակ մեր պառակտումից միշտ շահել է թշնամին, իսկ մեր միասնությունից միշտ շահել ենք միմիայն մենք"

Leave a comment

Your email address will not be published.


*