Դե բա գնայիք առաջ, գնայիք, խփեիք, պարտադրեիք․․․․․․․։ Եթե դա 2016թ․ ապրիլին չեք արել, ուրեմն առնվազն լռեք։

Ռազաքաղաքական առումով մենք ունենք մեկ գերակա հարց․ այն է՝ Արցախը տեսնել անկախ, կամ Հայաստանի անբաժան մաս, որի սկզբունքով էլ ծագել էր Արցախյան շարժումը <<Միացում>> կարգախոսով. Էդգար Մխիթարյան

Ժողովուրդ ջան, կարծում եմ, որ ամենապատեհ ժամն է սթափվելու և համախմբվելու մեր գերակա խնդիրների լուծման համար։ Ժամանակագրությամբ հստակ կարող ենք արձանագրել, որ պարտադրված պատերազմում հաղթած կողմը շուրջ 25 տարի է չի կարողանում դա ամրագրել դիվանագիտորեն։ Ռազմի դաշտում տարած հաղթանակը մսխվեց կոստյումավորների կողմից։ Շատերը 1990-ականների վերջերին մեղադրեցին ՀՀ 1-ին նախագահին վախկոտության և պարտվողական քաղաքականության մեջ՝ մեղադրելով հողերը հանձնելու պատրաստակամության մեջ։ Ճնշումների ներքո, ՀՀ 1-ին նախագահը հրաժարական տվեց և իշխանության եկան <<հող չտվողները>>՝ <<fake>> հայրենասիրական լոզունգներով։ 1998թ․ մարտի 30-ից (Ռ․Ք-ի ապօրինի նախագահ կարգվելու օրվանից) մինչև 2018թ․ ապրիլի 23-ը (շատերի քաղաքական պապա հանդիսացոց Ս․Ս-ի հրաժարականի օրը) Արցախյան հարցի շուրջ տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի Խմբի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Առ այսօր <<կեղծ>> հայրենասերներին չի հաջողվել անել այն, ինչի համար զավթեցին իշխանությունը Վազգեն Սարգսյանի թողտվությամբ։ Այո, Վազգեն Սարգսյանը մեր հերոսն է իր թերություններով, բայց նա այդ իրավիճակում կոպտագույն սխալ թույլ տվեց՝ վստահելով ռ․ք-ին։ Առ այսօր <<հող չտվողները>> այդպես էլ չեն լուծել բոլորիս բաղձալի նպատակը, դեռ ավելին՝ հաղթանակած կողմը դիվանագիտական դաշտում հագել էր նապատասկի հագուստ վերջին 20 տարիներին՝ զիջելով հզոր դիրքերը, որ ձեռք էր բերվել 6000 հայ քաջորդիների արյան գնով։

 

 

 

 

Նայելով հետ և վերլուծելով պատմությունը՝ վստահ կարող ենք արձանագրել, որ որևէ պատերազմ երբևէ չի հանգուցալուծվել բանակցությունների միջոցով։ Ես չգիտեմ այդպիսի օրիակ, առավել ևս մի նախադեպ, երբ մի լրջագույն ռազմական կոնֆլիկտ լուծվի բանակցությամբ այնպես, որ կոնֆլիկտի 2 կողմերը գոհ լինեն։ Ցանկացած պատերազմ, լուրջ ռազմական բախում հանգուցալուծվում է կողմերից մեկի պարտությամբ, այն է՝ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմամբ։ Դրա հնարավորությունը ունեինք 1994թ, երբ ստորագրվեց հրադադարի պայմանագիր, որը, ըստ էության, պիտի լիներ Ադրբեջանի կապիտուլյացիան։ Այս տեսանկյունից, բոլորիդ առաջարկում եմ լսել սույն հարցազրույցը

 

 

 

 

 

 

 

Հատկապես ուշադիր եղեք 24-րդ րոպեից սկսած։ Մեր անփորձության և երիտասարդ պետություն լինելու պատճառով չափից ավելի ուշադրություն ենք դարձրել միջազգային հանրության կարծիքին, որը երբևէ չի լուծել որևէ ժողովրդի դարդն ու ցավը։ Արևելքում կոտորվում են մարդիկ, ուր են ՄԱԿ-ը, միջազգային հանրությունը, մարդու իրավունքներով զբաղվող կառույցները։ Նմանատիպ ձևով մեր դարդը չեն լուծելու միջազգային կառույցները։ Բոլորը ձրիակեր են։ Կասկած չունեմ, որ այսօրվա <<կեղծ>> հայրենասերներն ու <<հող չտվողները>> կզառանցեն առ այն, որ Լևոնը վախկոտ էր, չէր թողնում, որ գնային առաջ։ Գուցե ճիշտ եք պարոնայք զառանցողներ։ Բայց կա մի կարևոր նուրբ հարց։ Հայաստանը 1994թ․ ընդամենը 3 տարեկան պետություն էր և իշխանությունը բավական անփորձ միջազգային քաղաքականության մեջ։

Գնանք առաջ։

Ադրբեջանին կապիտուլյացիոն պայմանագիր պարտադրելու հնարավորություն ունեինք 2016թ․ ապրիլին։ Ամենահարմար պահն էր Արդբեջանին կզցնելու և Ալիև կրտսերին պարտադրելու աղերսել այն, ինչ արել էր նրա հայրը 1994թ․։ Բոլոր նրանք, ովքեր վերոհիշյալ պարբերությունում նշված մտքերի համար կմեղադրեն Լևոնին վախկոտության համար, կարող էին դա շտկել 2016թ․ ապրիլին։ Արա բա գնայիք առաջ, այնքան գնայիք, որ Ալիևը հոր պես աղերսեր կանգ առնել։ Արա բա գնայիք առաջ, պարտադրեիք կապիտուլյացիա, որով հարցը մեկընդմիշտ կլուծվեր։ Ինչ մի տուզիկի պես հետ կանգնեցիք։ Կանգ առնելով փրկեցի՞ք Պուտինի թե Ալիևի հետույքը։ Հենց այս դեպքից հետո, որևէ նախկին և գործող հրամանատար, կեղծ հայներենասեր և <<հող չտվող>> թող այլևս չզառանցի, թե Լևոնը չէր թողնում, որ մեր զինված ուժերը գնային առաջ։ Դե բա գնայիք առաջ, գնայիք, խփեիք, պարտադրեիք․․․․․․․։ Եթե դա 2016թ․ ապրիլին չեք արել, ուրեմն առնվազն լռեք։

Առավել հետաքրքիր է ՀՀ 2 -րդ նախագահի արտահայտած մտքերը այն իմաստով, որ թույլ չի տա, որ Ղարաբաղը տան կամ հողերը հանձնեն ու նմանատիպ այլ մտքեր։ Փաստորեն այս մարդը, լինելով կալանքի տակ, դարձել է արցախասեր, իսկ երբ ազատության մեջ վայելում էր ՀՀ նախագահ աշխատած տարիների <<խնայողությունները>>, հեչ որևէ մրգին էլ չէր, որ իր թողած Քի Վեստի և Մադրիդյան սկզբուքներին հաջորդել է Կազանյան փաստաթուղթը, որի ռազմական սցենարը կազմակերպվեց 2016թ․ ապրիլին։ Այ մարդ, բա այդ ոնց թողեցիր, որ 800 հա հանձնեն։ 2016թ․ ապրիլին ըսկի՞ չէիր սիրում Արցախը, թե աշխարհիկ կյանքն ու աշխարհիկ վայելքները ժամանակ չէին թողնում հիշել, որ սերում ես Արցախից։

Հասանք ԵԱՀԿ Մինսկի Խմբի Համանախագահների վերջին հայտարարությանը։ Ի դեպ, այդ վերջին հայտարարությունը մի խումբ <<fake>> հայրենասերների հերթական զառանցանքի առիթն է հանդիսացել։ Ով տեղյակ չի, ասեմ, որ համանախագահները 1-ին անգամ բաց տեքստով հայ հասարակությանը հայտնեցին այն, ինչի շուրջ բանակցել են ՀՀ նախկին իշխանությունների հետ վերջին 20 տարիներին։ Նրանց համար ևս անսովոր է, որ հայկական կողմը կարող է ինչ որ կոշտ ու հայամետ դիրքորոշում ունենալ։ Ի դեպ ասեմ բոլոր <<fake>> հայրենասերներին և համանախագահների հայտարարությունից հետո բարբաջած տղերքին, որ անիմաստ են ուրախացել՝ մտածելով, թե համանախագահների հայտարարությունը ներկա իշխանությունների լուրջ պարտությունն է Արցախի հարցի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Մի քիչ ուղեղ, գոնե կույրաղիքի չափ, որ ունենայիք, պարզապես կճողոպրեիք Հայաստանից, որովհետև համանախագահների հայտարարությունը ձեզ լրիվ <<պալիտ>> արեց։ Նրանց հայտարարությունը առնվազն 90% — ով արտացոլված է սկզբից Քի Վեստի, այնուհետ Մադրիդյան և Կազանյան փաստաթղթերով։

ԵԱՀԿ համանախագահների հայտարությունը արտացոլված է Վարդան Օսկանյանի հարցազրույցում 2001թ․։ Հղումը սա է

 

 

 

 

 

Ուշագրավ է տվյալ հարցազրույցի10։54 — 12։54 րոպեները, որտեղ հստակ տեսնում ենք, որ հայկական կողմը պատրաստ էր զիջել 7 տարածքներից 6-ը, Ղարաբաղը ստանում է ինքնակառավարման կարգավիճակ, իսկ ազերները, որպես փոխհատուցում, ստանում են ճանապարհ դեպի Նախիջևան։ Գուցե <<ճանապարհ դեպի Նախիջևան>> կոչվածը հենց այդ նույն Մեղրու կամ Մեղրու մի հատվածի զիջու՞մն էր լինելու։ Վերոհիշյալ հարցազրույցի 19-րդ րոպեից սկսած Օսկանյանը բավական դրական է գնահատում այդ ժամանակվա գործընթացները և հայնտում իր դիրքորոշումը, որ եթե ստանում ենք Արցախի իրենց պատկերացրած կարգավիճակը, ապա բոլոր օկուպացված տարածքները, բացի Լաչինից, պիտի վերադարձվեն։ Ամենամեծ գլուխգործոցը այն է, որ Օսկանյան այդ տարածքները անվանում է <<օկուպացված>>։ Հարգելի <<հող չհանձնողներ>>, երբևէ այդ բնորոշման համար պարզաբանում պահանջել եք օսկանյանից կամ քոչարյանից։ Առ այսօր մենք դա համարում ենք ազատագրված տարածքներ կամ գոնե-գոնե անվտանգության գոտի։

ԵԱՀԿ համանախագահների հայտարությունը արտացոլված է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցում, որ տվել էր Կիսելյովին։ Հղումը սա է։

 

 

 

 

 

Ուշագրավ է տվյալ հարցազրույցի 12։00-15։00 րոպեները, որտեղ շատ հստակ ասվում է, որ մեր ԶՈՒ հետ էին քաշվում ազատագրված 7 տարածքներից, այդ թվում Լաչինից, Արցախի անհեռանկարային կարգավիճակի դիմաց։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

ԵԱՀԿ համանախագահների հայտարությունը արտացոլված է մադրիդյան և կազանյան փաստաթղթերում։
https://www.aniarc.am/…/01/25/madrid-principals-armenian-t…/

https://www.aniarc.am/2016/06/23/kazan-document-23-june/

Ինչևէ, յուրաքանչյուր ազգ ինքն է լուծում իր խնդիրները։ Մենք պարտավոր ենք ապավինել սեփական ուժին, տնտեսապես հզորանալ և լուծել մեր հարցը այնպես, ինչպես մենք ենք պատկերացնում։

 

 

 

Be the first to comment on "Դե բա գնայիք առաջ, գնայիք, խփեիք, պարտադրեիք․․․․․․․։ Եթե դա 2016թ․ ապրիլին չեք արել, ուրեմն առնվազն լռեք։"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ